Սիրիայի Արևելյան Գուտայում գտնվող գրոհայինները կազատեն պատանդներին մարդասիրական օգնության դիմաց
Սիրիայի Դամասկոսի շրջաններից մեկում՝ Արևելյան Գուտայում գտնվող «Իսլամական պետության» գրոհայինները հայտարարել են, որ պատրաստ են ազատել խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր կիսալուսնի» 45 բեռնատար մեքենայից բաղկացած մարդասիրական շարասյունը մեկնել է Արևելյան Գուտա այսօր՝ մարտի 5-ին: Մեքենաները տեղափոխում են ընդհանուր առմամբ մոտ 247 տոննա ապրանք՝ դեղորայքներ, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ:
Նշվում է, որ բեռի փոխանցումը տեղի կունենա ռուսական Հաշտեցման կենտրոնի աջակցությամբ:
Zham.am

