«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30 հրետանային միջոցները գործարանային են։ Չեմ հասկանում՝ իսկ տեխնիկայի մնացած մոդելները գործարանային չե՞ն, թե՞ «պերեդելկա» են արվել։ Ի դեպ, խոսելով այդքան ընդգծվող նոր տեխնիկայի մասին՝ ավիացիոն նմուշները՝ ՍՈւ-25 և ՍՈւ-30 ինքնաթիռները, ՄԻ-17 ուղղաթիռները, գործարանայի՞ն են, թե՞ ոչ։ Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել։
Կոնկրետ ինձ համար կարևոր է ռազմական տեխնիկայի ֆունկցիոնալությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը և տվյալ մոդելի կիրառման փորձը տարբեր իրավիճակներում, իսկ գործողների համար, ինչպես միշտ, կարևոր են էմոցիաներն ու քարոզչության գերդոզավորումը»։

