Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։ Ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակի համար։ Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

