Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան

Բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների և հազարավոր աշխատող քաղաքացիների մոտ օրեցօր խորանում է անորոշության զգացումը, որովհետև իշխանությունը ձևավորել է մի համակարգ, որտեղ տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված  Հրաչյա Ռոստոմյանը:

«Բաց խոսակցություն բիզնեսի հետ

Այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների և հազարավոր աշխատող քաղաքացիների մոտ օրեցօր խորանում է անորոշության զգացումը, որովհետև իշխանությունը ձևավորել է մի համակարգ, որտեղ տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։

Սեփականության իրավունքը, որը պետք է լինի պետության և տնտեսության կայունության հիմնասյուներից մեկը, այլևս պաշտպանված չէ։ Գործարար միջավայրում ձևավորվել է վտանգավոր ընկալում, որ խոշոր բիզնեսի անվտանգությունը կախված է կառավարող խմբի նկատմամբ քաղաքական հավատարմությունից, իսկ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է վերածվել վարչական ճնշումների, հարկային հետապնդումների կամ տնտեսական թիրախավորման։ Փաստացի, վարչապետն ամեն օր անոնսավորում է ինչ-որ բան «խլելու» մասին:

Այս մթնոլորտը կործանարար է տնտեսության համար։ Որևէ լուրջ գործարար ներդրում չի անի այն երկրում, որտեղ վաղվա օրը կանխատեսելի չէ, որտեղ բիզնեսը ստիպված է մտածել ոչ միայն շուկայի, այլ նաև քաղաքական ռիսկերի մասին։ Արդյունքում՝ նվազում են ներդրումները, տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, փակվում են աշխատատեղեր, իսկ սոցիալական խնդիրներն ավելի են խորանում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության արկածախնդրությունը նոր վտանգներ է ստեղծում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում խորացող ճգնաժամը և ավանդական շուկաների հետ կապված խնդիրները հարվածում են հայկական արտադրողին ու արտահանողին։ Այս ամենն արդեն հանգեցրել է բիզնեսների կրճատման, արտադրության նվազման և բազմաթիվ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացման։

Մյուս կողմից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում գործող ներկայիս քաղաքականությունը պարունակում է տնտեսական լուրջ ռիսկեր։ Առանց անվտանգության հստակ երաշխիքների և առանց ազգային տնտեսական շահերի պաշտպանության՝ Հայաստանը կարող է հայտնվել ավելի մեծ տնտեսությունների ճնշման ու ազդեցության տակ։ Սա վտանգ է ոչ միայն առանձին գործարարների, այլև մեր տնտեսական ինքնիշխանության համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համոզված է՝ պետությունն ու բիզնեսը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։

Մենք երաշխավորում ենք՝

● սեփականության իրավունքի անվերապահ պաշտպանություն և սեփականության վերաբաժանման ցանկացած վտանգավոր նախադեպի բացառում,

● բիզնեսի նկատմամբ քաղաքական ճնշումների և ընտրովի վերաբերմունքի դադարեցում,

● ներդրումային միջավայրի արմատական բարելավում՝ հստակ, կանխատեսելի և բիզնեսամետ օրենսդրական փոփոխությունների միջոցով,

● հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարում՝ Հայաստանի տնտեսությունը նոր ցնցումներից պաշտպանելու նպատակով,

● հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորված խաղաղության մոդելի ներդրում, որը հնարավորություն կտա Հայաստանին զարգանալ անվտանգ, հավասարակշռված և կայուն միջավայրում։

Մենք համոզված ենք՝ ուժեղ պետություն հնարավոր չէ կառուցել թույլ տնտեսությամբ, իսկ ուժեղ տնտեսություն հնարավոր չէ ունենալ վախի, անորոշության և քաղաքական հաշվեհարդարի պայմաններում։

Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ, որտեղ գործարարն իրեն պաշտպանված կզգա, ներդրողը վստահ կլինի ապագայի նկատմամբ։ Տնտեսությունը չի կարող լինել իշխանամետ կամ ընդդիմադիր, այն պետք է ծառայի պետության հզորացմանն ու ժողովրդի բարեկեցությանը»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>