Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով
Դիտել նաև
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ:
Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դա հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը։ Սա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական, բայց դա մեր հաշվին է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։
«Եկեք իրերը կոչենք իրենց անունով՝ սա մեր օգնությունն է Հայաստանին»,-հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

