«Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ.
Երևանում քաղաքացիներին «կլպելու»՝ ավտոկայանման «կարմիր գծերի» վարձավճարը տասնապատիկ (13 անգամ) թանկացնելու ՔՊ-ի քաղաքապետ Ավինյանի որոշումն ի սկզբանե «Մայր Հայաստանը», Անդրանիկ Թևանյանի գլխավո«րությամբ, վիճարկեց: Այս ընթացքում «Մայր Հայաստանը» դատական տարբեր ատյաններում, որտեղ պահանջը ներկայացնում էր փաստաբան Վահե Գրիգորյանը, հաղթեց, բայց Ավինյանն ու ՔՊ-ն համառում էին ու ձգձգում իրենց պարտված «խաղը»՝ շարունակ բողոքարկելով դատարանների որոշումները:
Եվ ահա, փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է. «Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարոց ուժի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունել։
Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը` հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։
Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման։
Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղիների (կարմիր-կապույտ գծերի) թանկացումը վիճարկվում էր Մայր Հայաստան շարժման և Իմ համագործակցության արդյունքում, դատարանում որպես դիմող հանդես է գալիս համանուն խմբակցությունը։
Ականջդ կանչի' և Քեզ ազատություն, քաղբանտարկյալ Andranik Tevanyan.»

