Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից Եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, ապա մի ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան. Ծառուկյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին
27
«Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Պատերազմ Արցախում
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա. քաղաքագետ Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նuեմացնելnւ Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելnւ է ժողովրդի դիմադրnւթյանը. Քահանայից ժողով Մոսկվան սպառնում է Հայաստանին խզել գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը. «Կոմերսանտ» Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից Եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, ապա մի ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան. Ծառուկյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ի՞նչ էին խոսում իրար ականջի արագիլները չվելուց առաջ Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց. փաստաբան ԱՄՆ պետքարտուղարը «ծիկ» արեց ՔՊ-ի քարոզարշավին «Պարո՛ն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան»․ Էդուարդ Շարմազանով Առանց ռեպրեսիաների կամ ընտրությունները չեղարկելու պարտվելու են. Սուրեն Սուրենյանց Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Շոյգու Ժողովուրդ ջան ուշանում ենք. Հավաքի վայրում Փաշինյանը շտապեց ժողովրդից առանձին գառի խաշլամա ուտելու Գյուղական «ռազբոռկա» Նորապատի գերեզմանոցում. 3 սպանված ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Վայոց Ձորում Ծառուկյանին ջերմ ընդունեցին. ի՞նչ անակնկալ էր սպասվում հանդիպանը Երևանում փակ փողոցներ կլինեն Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Արաբկիրում՝ չբնակեցված էլիտար շենքում հրդեհ է Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ

Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցել է Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսել է իր աշխատանքը:

Ժողովը բացվել է քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով։ Այնուհետև ներկա հոգևոր դասին ներկայացվել է ամենամյա քահանայից հավաքների 10 տարվա համառոտ պատմությունը, ձեռքբերումները, նախաձեռնություններն ու այն կարևոր ուղենիշները, որոնք առավել արդյունավորեցին եկեղեցականների հոգոր ծառայությունը։

Այնուհետև եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավանդական դարձած քահանայից ժողովները պատեհ առիթ նկատելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդով զորանալու, աղոթական մթնոլորտում միասնաբար խորհրդածելու Սուրբ Եկեղեցու հոգևոր առաքելության արդյունավորման շուրջ, այլև քննարկելու հոգևոր սպասավորության ճանապարհին տեղ գտնող խնդիրները, ինչպես և ժողովրդի ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ուղիները։

Ապա անդրադառնալով աշխարհում տեղ գտած ցնցումներին ու հատկապես տարածաշրջանում պատերազմական գործողություններին, որոնք իրենց ուղղակի և անուղղակի ներգործությունն ունեցան նաև ազգային և հայրենական կյանքի վրա, Նորին Սրբությունը խոր մտահոգություն է հայտնել  ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավի, անհիմն մեղադրանքներով եկեղեցականաց դեմ հալածանքների, Եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունների առնչությամբ։

«Արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաև հովվական առաքելության մեջ, զավթված են պահվում սրբավայրերը, առանձին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական, սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգևոր զգացումները, աղճատել կրոնածիսական կյանքը։

Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորվել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ ցավ արտահայտելով, որ հանրությանը մատուցվող հիշյալ ծրագրի իրագործմանը, կեղծ պատճառաբանություններով լծվել են նաև մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ և թեմերի քահանաներ, իսկ որոշ հոգևորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության և Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ՝ ոտնահարելով Մայր Աթոռի իրավունքները, ինչը, անտարակույս, ունենալու է կարգապահական հետևանքներ։

Իշխող ուժի որդեգրած եկեղեցահալած քաղաքականության առնչությամբ Հայոց Հայրապետը հարկ է համարել, որ քահանա հայրերը շարունակաբար հանդես գան սպառիչ պարզաբանումներով, որպեսզի հավատավոր ժողովուրդը չտրվի կեղծ և անհիմն մեղադրանքների ազդեցությանը․ «Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին, խոչընդոտել Եկեղեցու ազգաշահ, արդյունավետ գործունեությունը և նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային ինքնության, պատմական հիշողության և նվիրագործված արժեքների պահպանման հարցում»։

Խոսելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ներառված՝ Եկեղեցու հոգևոր պետի հեռացման և այլ գործողությունների նախատեսումով, այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է․ «Հոգևոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի, հակասում է մեր Սուրբ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և ուղղակի միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Արհեստածին «բարենորոգման» ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով՝ ուղեկցվելով նաև բացահայտ զրպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է՝ հիմնված բացառապես Եկեղեցու՝ դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, վավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի, պիտի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես և ՀՀ օրենսդրությամբ, միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները և կանխելու Եկեղեցու կյանքում այսօրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը»։

Դիմելով հոգևոր սպասավորներին, Նորին Սրբությունը հաստատել է, որ առկա փորձությունները պետք է հաղթահարել արժանապատվորեն, եկեղեցական կանոնների անշեղ հարգումով ու կարգապահությամբ, Սուրբ Եկեղեցու և նախնյաց ավանդների նկատմամբ հավատարմությամբ։

«Ամենքս այսօր պարտավորությունն ունենք առաջին հերթին Եկեղեցու մարմինը անխաթար, ամբողջական ու միասնական պահելու և թույլ չտալու, որ արտաքին միջամտություններով պառակտվի Եկեղեցին։

․․․Մայր Տաճարի խորանի առջև կատարած ուխտի հանդեպ հավատարմությունը պետք է առաջնորդի ամենքիս մեր բոլոր որոշումներում և քայլերում, որպեսզի Եկեղեցին, անսասան իր կոչման մեջ, հավետ լինի անլռելի կոչնակը աստվածահաճո կյանքի, քաջարի ջատագովը արդարության ու ճշմարտության, աննկուն պաշտպանը Քրիստոսի հետևորդների շահերի և իրավունքների։ «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք», - պատգամում է առաքյալը (Ա Կորնթ․ 16․13)։ Այս գիտակցությամբ շարունակեք հովվական խնամք տանել և հոգալ կարիքները մեր ժողովրդի զավակների, քաջալերել ընթանալ աստվածսիրության շավիղներով, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները», - նշել է Նորին Սրբությունը՝ մաղթելով քահանա հայրերին ազգօգուտ ու բարեբեր ծառայություն և բարձրորեն գնահատելով այս դժվարին օրերին նրանց դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Տերը խաղաղության ու ապահովության մեջ պահի հայրենի երկիրն ու աշխարհասփյուռ հայությանը և անսասանություն ու հավետ պայծառություն շնորհի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ապա Ժողովի ընթացքում «Եկեղեցում առկա հիմնախնդիրների վերհանումը» զեկույցով հանդես է եկել Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանը, իսկ «Համացանցային քարոզչության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը» զեկույցով՝ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Տաճատ քահանա Բարսեղյանը։

Ներկայացված բանախոսությունների շուրջ ծավալվեցլ են քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հովվական ծառայության առավել արդյունավորման առնչությամբ։

Ժողովը փակվել է «Պահպանիչ» աղոթքով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>