Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում վտանգում է կորցնել իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կարող է զրկվել այն առևտրային արտոնություններից, որոնք ստանում էր միության կազմում գտնվելու շնորհիվ, մասնավորապես՝ միության երկրների համար գործող միասնական ցածր՝ 5 տոկոս մաքսատուրքից, ինչպես նաև որոշ դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքից։
Այսպես, 2025 թվականին Հայաստանը 3,2 միլիարդ դոլար է ստացել միության երկրներ ապրանքների արտահանումից։ Առևտրային եկամտի մեծ մասը ստացվել է ռուսական շուկա մատակարարումներից՝ 2,9 միլիարդ դոլար: Միաժամանակ, հայ ներկրողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Նրանք հիմնականում ապրանքներ են ներկրել Ռուսաստանից՝ այդ ցուցանիշը կազմել է 4,87 մլրդ դոլար։
Այսպիսով, 2025 թվականին Երևանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հասել է 8,2 միլիարդ դոլարի, իսկ մնացած երկրների հետ՝ 13,2 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ միության հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։

