«Պարո՛ն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան»․ Էդուարդ Շարմազանով
Դիտել նաև
«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակի «տրյապկա» դարձրածը իրավունք ունի խոսել հայկական շահի՞ց. Էդուարդ Շարմազանով
Վեհափառն Աստծո օծյալն է. Փաշինյանը գործում է 21-րդ դարի Ներոնի նման. «Նեռ» բառը այդտեղից է. Շարմազանով
«Ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը»․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․
«Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է, թուրքական վիլայելացումը… ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է՝ «վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»:
Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան։ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչե՞լը…
Արցախում էթնիկ զտումը չքննադատելը… ՀՀ Անկախության հռչակագիրը մերժե՞լը։ ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպացիա՞ն։ Արարատի խորհրդից հրաժարվե՞լը։ Էրդողանի գիրքը կրծքին սեղմե՞լը։ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջե՞լը։ Թե՞ դեպի թուրքական վիլայեթացման գնալը»։

