Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստացվող օպերատիվ տվյալներից, այլեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում սեփական մաշկի վրա է զգում, որ ընտրություններին չի կարողանալու հավաքել անհրաժեշտ ձայներ՝ ՔՊ-ական իշխանությունը վերարտադրելու համար:
Ուստի՝ վերջինիս միակ հույսը մնում է անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի փոշիացված ձայները: Ահա այս ամենը հաշվի առնելով` ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր, չի բացառվում, որ առաջիկա օրերին տհաճ անակնկալ մատուցեն Փաշինյան Նիկոլին՝ բացարկ հայտարարելով եւ պարզապես մասնակցությունից դուրս գալով: Եթե այս սցենարն աշխատեց, այլեւս ակնհայտ կդառնա նաեւ, թե ընտրություններին մասնակցող փոքր ուժերից ովքեր էին մտել այս ընտրապայքարի մեջ ազնիվ մղումներով, ովքեր էին Նիկոլ Փաշինյանի գրպանային «զապչաստի» դերում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

