«Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են

Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից

Մայիսի 25-ը Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Սա արդեն երրորդ ծննդյան տարեդարձն է, որը նա անցկացնում է Բաքվում ապօրինի կալանքի տակ։

Իր ծննդյան օրը նա հայերենով դիմել է հայ ժողովրդին։ Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ է հայտարարությունը փոխանցել։ 

Հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին։ Նա համարում է, որ այսօրվա իրավիճակում զորահանդես անցկացնելն անբարոյական է, քանի որ հայ զինվորներն ու սպաները ադրբեջանական բանտերում են, չունեն հարազատների հետ նորմալ կապ, որևէ ձևով չեն զգում, որ իրենց թիկունքում կա պետություն։

Հայտարարության վերջում Ռուբեն Վարդանյանը խոսում է ծառայելու մասին և հիշատակում է «Դասա» հասկացությունը (սանսկրիտ՝ dāsa)՝ «ծառա», «հավատարիմ», «մարդ, որը նվիրել է իրեն ծառայության»։ Հերման Հեսսեի  «Հուլունքախաղը» գրքում սա գլխավոր հերոսի հոգևոր կերպարներից մեկի անունն է, որն անցնում է պատրանքից դեպի ծառայություն տանող ճանապարհը։

Ստորև ներկայացվում է հայտարարության սղագրությունը.

«Սիրելի հայրենակիցներ,

Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։

Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։

Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։

Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։

Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբորայական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։

Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։

Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։ Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։ Եվ հույս ունեմ, որ բոլոր մարդիկ, որոնք հիմա սխալ բաներ են անում և սխալ մոտեցումով են վերաբերվում այդ ամենին, կհասկանան և կփոխեն իրեն մոտեցումը։ Եթե ոչ, Աստված նրանց հետ, բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։

Շնորհակալ եմ բոլորին»։ 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>