«Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը մոտենում Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում բնակվող արցախցի 9 զավակների մայր Արևիկ Գրիգորյանի բնակարանին՝ քարոզարշավ իրականացնելու նպատակով։
«Թե ով ինչ քաղաքականություն է վարում, ինձ հետաքրքիր չի։ Ովքեր մեզ օգնել են, շնորհակալ ենք, բայց մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ»,- արցախցի կնոջ խոսքին ի պատասխան՝ Սափեյանն ասում է․ «Այս տունը ով է ձեզ տվել, պետության գլխին կանգնած ենք մենք ու պարոն Փաշինյանը։ Այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում, կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կտանք»։

