Հայտնի է 2017թ. վատագույն ֆիլմի անվանումը
«Ոսկե ազնվամորի» ամերիկյան հակամրցանակի կազմակերպիչները հայտնել են 2017թ. վատագույն ֆիլմի անվանումը: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, հակամրցանակը ստացել է ռեժիսոր Թոնի Լեոնդիսի «Էմոջի ֆիլմը»:
Նշվում է, որ հակամրցանակին ֆիլմն արժանացել է վատագույն սցենարի համար, իսկ Լեոնիդիսը ճանաչվել է վատագույն ռեժիսոր:
Ըստ աղբյուրի՝ հակամրցանակին հավակնել էին նաև «Մալիբուի փրկարարները», «Մալիբուի փրկարարները» «Հիսուն երանգով ավելի մուգ», «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» և «Մումիա» կինոնկարները:
Zham.am