Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ
ՔՊ-ի պետ Փաշինյանի դատարանը, ինչպես կարելի էր կանխատեսել, 2 ամսով, ապօրինաբար կալանքի որոշում կայացրեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ:
Փաշինյանի դատարանին իրավական հարցերն ու օրենքը, բնականաբար, անհետաքրքի են:
Ակնհայտ է, որ սա մտացածին, շինծու մեղադրանքներով հերթական քաղաքական հետապնդումն է, իսկ Անդրանիկ Թևանյանը, որ պատգամավորության գրանցված թեկնածու է (ԲՀԿ ցուցակում 2-րդը), քաղաքական բանտարկյալ է:
Այս խայտառակության ամենից մեծ զավեշտն այն է, որ բանակցային գործընթացը տապալած, համանախագահների առաջարկությունը մերժած, ապա՝ պատերազմ բերած, երկիրն ու բանակը պարտության և կորուստների մատնած, ապա 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն ուրացած և ադրբեջանական տարածք ճանաչած Նիկոլ Փաշինյանը (դատարանը չէ, քննչական մարմինները չէ, այլ հենց արձակուրդում գտնվող ՔՊ-ի կողմից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը) Անդրանիկ Թևանյանին մեղադրում է դավաճանության մեջ: Ավելի անհեթեթ բան դժվար է երևակայել:

