Ակցիա դատարանի դիմաց, որտեղ քննվում է Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու հարցը
Դատարանի դիմաց, որտեղ Փաշինյանի ապօրինի հրահանգով քննվում է շինծու, ակնհայտ հորինովի մեղադրանքով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, տեղի է ունենում ակցիա:
Ակցիայի մասնակիցներն աջակցում են Անդրանիկ Թևանյանին ու նշում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, Էս երկրում մի դավաճան, մի թույն ու թարախ սփռող կա, և այդ 1 մարդը դու ես:
Ակնհյտ է, որ Փաշինյանի հրահանգով կատարվող այս բացահայտ ապօրինության նպատակներից մեկը ընդդիմադիր հիմնական ուժերից մեկի ակտիվ գործիչներից Անդրանիկ Թևանյանին ընտրապայքարից մեկուսացնելն է:
Տեսանյութը՝ 168.am-ի էջից:

