Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը Ռուսաստանում
Մայիսի 22-ից ուժի մեջ է մտել Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոցառումը՝ կասեցնելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ բնական բուժիչ սեղանի գազավորված խմելու ջրի» ներմուծումը և բաշխումը Ռուսաստանի Դաշնությունում։
«Ապրանքը չի համապատասխանում պիտակի վրա տրամադրված տեղեկատվությանը, ինչը խախտում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի (TR) 044/2017 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները: Ջրում հայտնաբերվել են բիկարբոնատի (իոն), քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն: Ապրանքի թերապևտիկ հատկությունների սխալ ներկայացումը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վաթարացման:
Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։ Տեղեկացվել են նաև Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿՈՐՏ) և Ինտերնետ առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿԻՏ)։
Ռոսպոտրեբնադզորը շարունակում է հետևել Ջերմուկ հանքային ջրի հետ կապված իրավիճակին»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

