Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Ընդհանուր պատմության տասնամյակը (Տեսանյութ)

Ընտրվեց Հայաստանի նոր՝ չորրորդ նախագահը։ Ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա ժամկետը։ 

Ցանկացած երկրում նախագահների պաշտոնավարման ավարտին հետահայաց  վերլուծություններ ու քննարկումներ են լինում՝ հասկանալու համար  արդյունքները, ձեռքբերումները, լուծված կամ չլուծված խնդիրների ծավալը,  իրականացված քաղաքականությունը՝ ոչ թե անձերի, այլ՝ երկրի, հասարակության  ընդհանուր պատմության մի փուլի վերլուծություն։

Սա կարևոր մշակույթ է, որը կարող է ծառայել նաև որպես որևէ հասարակության հասունության ցուցանիշներից մեկը։

Կա՞ն արդյոք նման քննարկումներ այսօր, որոնք մեզ թույլ կտային հասկանալ,  թե ինչպիսին էր մեր այս ընդհանուր պատմության տասը տարին` անկախ մեր  հայացքներից եւ դիրքորոշումներից։ Սովորե՞լ ենք արդյոք լուրջ վերաբերվել  մեր պատմությանը։ Սովորե՞լ ենք սառը, ռացիոնալ գնահատականներ տալ, սովորե՞լ ենք ավելի հաշվենկատ ու սթափ նայել մեր նոր պատմությանը։ Գուցե  Հայաստանում նման մթնոլորտի բացակայությունը պայմանավորված է նաև նրանով,  որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլին խաղաղ ճանապարհով իշխանությունը  հանձնելու է վարչապետ Սերժ Սարգսյանին, և քաղաքական համակարգն ու  հանրությունը սա համարում են սահուն շարունակություն, այլ ոչ՝ մի փուլի  ավարտն և նորի սկիզբը։ Սա, այնուամենայնիվ, պատճառներից միայն մեկն է։  Հայաստանն իր այսօրվա վիճակում պարտադրված է գնալ հաշվարկված, տեսանելի  փոփոխությունների, և դրա համար շատ կարևոր է՝ վերլուծել սեփական նորագույն  պատմության էջերը, նորագույն իրականությունը։ Իրականություն, որտեղ
յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունի։ Կատարված մեծ ու փոքր իրադարձությունները համամասնորեն ազդել են յուրաքանչյուրի կյանքի վրա։

Իշխանության կողմից ընդունված որոշումները փոփոխել են հանրային կյանքի  ամենատարբեր ոլորտներ։ Տասնամյակը եղել է և՛ բարդ որոշումների, և՛  հաջողությունների, և՛ լուրջ խնդիրների, և՛ սխալների, և՛ կիսատ մնացած  գործերի, և՛ նոր ծագած խնդիրների փուլ։ «100 տարվա հետևությունները» ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք քննարկել նաև վերջին տասնամյակը` 100  տարվա տասը տոկոսը՝ առանց ավելորդ զգացմունքայնության։

Կից դիտեք այս շարքի առաջին տեսանյութը
 



«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>