Ուկրաինայի գերագույն ռադայի մոտ բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև. ձերբակալվել է 50 մարդ (Ֆոտո, Տեսանյութ)
Դիտել նաև
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, իսկ Թրամփը նշել է, որ այս հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ կտևի հավերժ
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ տեղակայված վրանային ճամբարում
ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ձերբակալվել է 50 մարդ, բախումների ժամանակ տուժել են 6 ցուցարար և 4 ոստիկան: Այս մասին հայտնել է Կիևի ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն:
Գերագույն ռադայի մոտ վրանային քաղաքում բողոքի ակցիա են անցկացնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:
Կրիշենկոն նշել է, որ ոստիկանները խուզարկություն են անցկացրել անկարգությունների մասին երկու գործերի հետաքննության շրջանակներում՝ Ռադայի շենքի մոտ փետրվարի 14-ին և Հոկտեմբերյան պալատի մոտ անցած տարի:
Նրանք հայտնաբերել են «նռնակների նման» առարկաներ, նաև Մոլոտովի կոկտեյլներ և սուր ձողեր:
Zham.am

