Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական
Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Վելայաթիի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը թարգմանաբար ներկայացրել է, թե վերջինս ինչ է ասել. «Մյուս կողմից, Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության խամրումը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։
Իրանագետը գրել է. «Եթե չեմ սխալվում, սա 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո նման բարձրաստիճան որևէ իրանցի պաշտոնյայի առաջին հայտարարությունն է «Թրամփի ուղու» վերաբերյալ։
Հարկ է նշել, որ Վելայաթին նաև նախկինում է աչքի ընկնել այս հարցում շատ կոշտ դիրքորոշմամբ»։

