«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում

Ինչպես հայտնի է,  Քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել սոցիալական ցանցերում և իշխանամետ լրատվամիջոցներում հայտնված հայտնի տեսանյութից հետո: Այնտեղ պատկերված են դիմակավորված անձինք՝ ինքնաձիգներով, Հայաստանի և Արցախի եռագույն դրոշների ֆոնին, և սպառնում են  Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ, ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձինք ձեռք են բերել համակարգչային ցանցում պարունակվող տեղեկատվությանը չարտոնված մուտք, որը նախատեսված չէր հանրային օգտագործման համար։

Դրանից հետո, խուլիգանական դրդապատճառներով, նրանք տարածել են տեսագրություն, որը պարունակում էր վարչապետի հասցեին մահվան սպառնալիք՝ կապված նրա կառավարության և քաղաքական գործունեության հետ։

Տեսանյութում, մարդիկ, իբր, արցախյան բարբառով սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին, տեսանյութի ներքևի հատվածում տրվում է խոսքի ֆրանսերեն թարգմանությունը:

Փաստորեն, ինչ որ միֆական «արցախցի  վրիժառուներ», երեք տարի լռելուց հետո, անսպասելիորեն հիշել են Փաշինյանին և, ընտրություններից ընդամենը երեք շաբաթ առաջ, որոշել են սպառնալ նրան:

Նույնիսկ դպրոցականներին է պարզ, որ այս բեմականացված ներկայացումը անհրաժեշտ է Փաշինյանին, որպեսզի նա կարողանա համախմբել իր կողմնակիցներին, ընդդեմ «արցախցի վրիժառուների», որոնց կարելի է նաև մեղադրել, Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի, Մոսկվայի վրա «աշխատելու» համար:

Իզո՞ւր էին, ի՞նչ է, ԵՄ-ում համարում, որ Հայաստանն, իբր, ենթարկվելու է Մոսկվայի կողմից «հիբրիդային հարձակումների»:

Ի դեպ, Երևանում Մակրոնը հաստատեց, որ իր դերակատարումը մեծ է եղել նաև մոլդովական ընտրություններում:

Եվ ահա, «արցախցի վրիժառուները», որոշել էին... ֆրանսերեն տիտրերով «սպառնալ» Փաշինյանին:

Այստեղ կարելի է հիշել Զելենսկու նախկին մամլո խոսնակի խոստովանությունը, որը նա վերջերս արեց,  նշելով, թե ժամանակին Զելենսկին պահանջում էր իրեն գովազդելու համար օգտագործել գեբելսյան քարոզչության գործիքակազմը:

Հիշեցնենք, թե ինչպես Հիտլերը դա օգտագործեց 1933-ին, ընտրություններից առաջ:

       Ինչո՞ւ Հիտլերը հրկիզեց  Ռեյխստագը 1933-ին, և  ո՞րն էր այդ քայլի նպատակը

1933 թվականի հունվարի 30-ին Վայմարյան Հանրապետության նախագահ  Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակեց նոր  կառավարության ղեկավարի՝ Ռայխի կանցլերի պաշտոնում։

Փետրվարի 1-ին Հիտլերը, որպես կանցլեր, խնդրեց Հինդենբուրգին լուծարել Ռայխստագը (որում այդ ժամանակ Հիտլերի կուսակցությունը՝ ՆՍԴԱԿ-ը զբաղեցնում էր տեղերի միայն 32%-ը) և նշանակել նոր ընտրություններ՝ հույս ունենալով մեծամասնություն ապահովել ՆՍԴԱԿ-ի համար։ Հինդենբուրգը բավարարեց խնդրանքը, Ռայխստագը լուծարվեց, և նոր ընտրություններ նշանակվեցին 1933 թվականի մարտի 5-ին։

Փետրվարի 1-ից սկսվեց փաստացի նախընտրական արշավը:

Հիտլերը քարոզարշավի ընթացքում ամեն հնարավորության դեպքում հայտարարում էր, որ ձախակողմյան կուսակցությունները (կոմունիստները և սոցիալ-դեմոկրատները) նացիստական ​​շարժման հիմնական թշնամիներն են, սակայն Հիտլերի կուսակցության համար, հաղթանակը որևէ երաշխիք չէր տալիս։ Հետևաբար, նացիստները փորձում էին, որքան հնարավոր է, արագ վերացնել իրենց մրցակիցներին։

Արդյունքում, այդ ժամանակվա երկրի ներքին գործերի նախարար Գյորինգի գլխավորությամբ, սկսվեցին լայնամաշտաբ բռնաճնշումներն իրենց հակառակորդների նկատմամբ:

Գերմանիայի կոմունիստների առաջնորդ Կարլ Լիբկնեխտի Բեռլինի տունը ենթարկվեց ոստիկանական խուզարկության: 1933 թվականի փետրվարի 4-ին հրապարակվեց «Գերմանացի ժողովրդի պաշտպանության համար» արտակարգ հրամանագիրը, որը ստորագրեցին Հինդենբուրգը և Հիտլերը: Դրա համաձայն, Հիտլերի բոլոր հակառակորդների հանդեպ իրավունք վերապահվեց խուզարկություններ անցկացնել:

Փետրվարի 6-ին երկրում ուժի մեջ մտավ «գերմանացի ժողովրդին պաշտպանելու» նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքը։ Փետրվարի 17-ին Գյորինգը հրաման արձակեց, որով պահանջում էր զենք օգտագործել կոմունիստների և սոցիալ-դեմոկրատների դեմ պայքարում։

1933 թվականի փետրվարի 20-ին Գյորինգի նստավայրում տեղի ունեցավ Հիտլերի և 25 արդյունաբերողների գաղտնի հանդիպում, նրանք ՆՍԴԱԿ-ի նախընտրական արշավին նվիրաբերեցին 3 միլիոն ռեյխսմարկ։

Փետրվարի 24-ին ոստիկանությունը կրկին խուզարկեց Կարլ Լիբկնեխտի տունը։ Սակայն նա  արդեն լքել էր շենքը՝ մասամբ անցնելով ընդհատակ։ Այնուհետև մամուլը հաղորդեց զենքի պահեստի և ահաբեկչական հարձակումներ իրականացնելու դավադրության գոյությունը «ապացուցող» փաստաթղթերի հայտնաբերման մասին։ Փետրվարի վերջին շաբաթում բազմաթիվ նմանատիպ լուրեր շրջանառվեցին։

Սակայն կոմունիստներն ու սոցիալ-դեմոկրատները շարունակեցին ակտիվորեն դիմադրել նոր իշխանություններին։ Նրանց  հակաֆաշիստական ​​լիգայի խմբերը միավորվեցին մեկ հրամանատարության ներքո, որը 1933 թվականի փետրվարի 26-ին կոչ արեց ժողովրդին սկսել «լայն պայքար  ֆաշիստական ​​բռնապետության դեմ»։

Տեսնելով, որ այս քայլերը նպատակին չեն հասնում,  նացիստները սկսեցին պատրվակ փնտրել՝ ընդդիմադիր կուսակցություններն օրինականորեն արգելելու համար և դուրս թողնելով այդ կուսակցություններին նախնտրական պայքարից։

                   Նացիստները սկսեցին   Ռեյխստագը  վառելու օպերացիան

Փետրվարի 27-ին, ժամը 22:00-ին, Բեռլինի հրշեջները հաղորդագրություն ստացան, որ Ռեյխստագի շենքը այրվում է։ Չնայած իրենց բոլոր ջանքերին, շենքը շարունակում էր մնալ բոցերի մեջ։ Միայն ժամը 23:30-ին հրդեհը մարվեց, և այրվող շենքում ձերբակալվեց հոլանդացի և նախկին  կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն։ Հիտլերը և  Գեբելսը  ժամանեցին դեպքի վայր։ Այնտեղ նրանց դիմավորեց  ոստիկանության ղեկավար և նաև Ռեյխստագի նախագահ  Գյորինգը։ Հիտլերը հայտարարեց, որ Ռեյխստագի հրդեհը կազմակերպել են կոմունիստները, և որ այն, ենթադրաբար, կոմունիստական ​​հեղաշրջման ազդանշան է եղել:

Հենց այդ «փաստի» հիման վրա, Հիտլերը ընտրարշավից դուրս թողեց կոմունիստներին՝ արգելելով այդ կուսակցության գործնեությունն ընդանրապես:

Փետրվարի 28-ին հրապարակվեց Ռայխի նախագահի «Մարդկանց և պետության պաշտպանության մասին» արտակարգ հրամանագիրը, որով վերացվեցին անհատի, հավաքների, միավորումների, խոսքի և մամուլի ազատությունը և սահմանափակվեց նամակագրության և մասնավոր սեփականության գաղտնիությունը: Գերմանիայի կոմունիստական ​​կուսակցությունը արգելվեց: Մի քանի օրվա ընթացքում ձերբակալվեցին մոտ չորս հազար կոմունիստներ և սոցիալ-դեմոկրատական ​​և լիբերալ կազմակերպությունների բազմաթիվ առաջնորդներ, այդ թվում՝ Ռայխստագի անդամներ: Ընդդիմադիր թերթերի փակումը  հնարավորություն տվեց հաջողությամբ ավարտել ընտրարշավը՝ ի օգուտ նացիստական կուսակցության:

Ընտրություններից հետո, Գերմանիայի բոլոր քաղաքական կուսակցությունները, բացառությամբ NSDAP-ի, կամ լուծարվեցին, կամ հայտարարեցին իրենց լուծարման մասին: 1933 թվականի հուլիսի 14-ին ընդունվեց այսպես կոչված «Նոր կուսակցությունների ստեղծման դեմ օրենքը», որով NSDAP-ը հայտարարվեց երկրի միակ կուսակցությունը և քրեական պատասխանատվություն մտցվեց այլ կուսակցական միավորումներ ստեղծելու կամ պահպանելու փորձերի համար:

Ի՞նչ ցույց տվեց  Ռեյխստագի հրկիզման  կեղծ դատավարության արդյունքը

Դատավարությունը տևեց երեք ամիս՝ 1933 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 23-ը։

Ռեյխստագի հրկիզման մեջ ուղղակիորեն մեղադրվեցին հինգ անձ՝ վան դեր Լյուբբեն, Գերմանիայի կոմունիստական ​​կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էռնստ Թորգլերը և երեք բուլղարացի կոմունիստներ՝ Գեորգի Դիմիտրովը, Վասիլ Տանևը և Բլագոյ Պոպովը։

Սակայն, նույնիսկ նացիստական դատարանը միայն Վան դեր Լյուբբեին մեղավոր ճանաչեց և մահապատժի դատապարտեց։  Մյուս մեղադրյալները արդարացվեցին, սակայն ոստիկանությունը նրանց պահեց բանտում։

Հետագայում, պատերազմի ավարտից հետո, Լոնդոնում  կազմակերպեցին զուգահեռ հակադատավարություն՝ մեղադրելով նացիստներին հենց Ռեյխստագի հրդեհման մեջ։

Հետաքննչական հանձնաժողովը, որի կազմում էին բրիտանացի, ֆրանսիացի, ամերիկացի, բելգիացի և շվեյցարացի հասարակական գործիչներ, եզրակացրեց, որ Ներքին գործերի նախարար և Ռեյխստագի նախագահ Հերման Գյորինգը դավադրություն էր  կազմակերպել Վան դեր Լյուբբեի դեմ։ «Դարչնագույն գիրքը», որը հրատարակվել է առանձին իրավապաշտպան խմբի՝ Գերմանական ֆաշիզմի զոհերին օգնելու կոմիտեի կողմից, նույնպես մեղադրում է նացիստներին Ռեյխստագը հրդեհելու մեջ։

Այսպիսով, պատմությունն արձանագրեց, որ նացիստները իշխանության եկան նաև Ռեյխստագի հրկիզման արդյունքում, քանի որ դա որպես պատրվակ օգտագործեցին՝ կոմունիստական կուսակցությանը թույլ չտալով մասնակցել 1933 թվականի ընտրություններին:

Այս դրվագը համարվում է գեբելսյան քարոզչության վառ օրինակներից մեկը, թե ինչպես են բռնապետերը փորձում պահպանել իրենց իշխանությունը:

Զելենսկու նախկին մամլո խոսնակի վերջերս արած խոստովանությունը, որ Զելենսկին պահանջել էր իրենցից կիրառել գեբելսյան քարոզչության գործիքակազմը, վկայում է, որ ժամանակակից ԵՄ-ի վերնախավը նույնպես դեմ չէ կիրառել գեբելսյան քարոզչությունը՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Մակրոնի խոստովանությունը մոլդովական ընտրություններում իր դերի մասին, և այն հայտարարությունները, թե իրենք պիտի հակազդեն Մոսկվայի կողմից, իբր, իրականացնող «հիբրիդայի հարձակումներին», ցույց են տալիս, որ այդ նույն շրջանակները պատրաստվում են գեբելսյան քարոզի մեթոդները կիրառել նաև հայաստանյան ներկայիս ընտրություններում:

Եվ վերջին այս տեանյութի բեմադրությունը դրա վառ վկայություններից մեկն է:

Համոզված ենք, որ սույն դրվագը առաջինն է, սակայն վերջինը չի լինելու Փաշինյանի և նրա տերերի ծրագրերում՝ մինչև ընտրությունների օրը:

Իսկ թե ինչ կարող են անել այդ շրջանակները ընտրության վերջին օրերին, կարելի է արդեն կռաել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>