Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ) Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ)
18
ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ) Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու (տեսանյութ) Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Փաշինյանը մտել է նեոբոլշևիկի կերպարի մեջ (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ)

ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է

Ինչպես հայտնի է, Թրամփի իշխանության գալուց հետո, եվրոպական երկրների իշխող վերնախավերը լուռ հակամարտության մեջ հայտնվեցին Վաշինգտոնի հետ:

Իսկ Ուկրաինական կոնֆլիկտի շուրջ խնդիրը վերջնականապես բաժանեց Թրամփին այդ եվրոպական վերնախավի ներկայացուցիչներից:

Վերջին՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում երբ եվրոպական երկրների իշխանությունները չաջակցեցին Թրամփին, վերջինս սկսեց խոսել այն մասին, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից հեռանկարային կառույց չէ, և որ միայն ԱՄՆ-ն է պաշտպանում եվրոպական երկրներին Մոսկվայից, իսկ վերջիններս ԱՄՆ-ին որևէ օգնություն չեն տրամադրում:

Ավելին, մեկ շաբաթ առաջ, մայիսի 11-ին, ԱՄՆ նախագահը   հայտարարեց, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի կարիքը չունի, և որ դաշինքի գործողությունները Իրանի նկատմամբ հիասթափեցրել են իրեն։

«Մեզ ՆԱՏՕ-ն պետք չէ», - լրագրողներին հայտարարեց  Թրամփը։

Թրամփը  հիշեցրեց Միացյալ Նահանգների առանցքային դերը դաշինքում՝ նշելով, որ «առանց Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է»։

Ավելին, Թրամփի խոսքերը լոկ խոսքեր չէին, և նա որոշում կայացրեց Գերմանիայից 36 հազարանոց ամերիկյան զորախմբից չորս հազարը դուրս բերել այդ երկրից և տեղափոխել Լեհաստան:

Սակայն պարզվեց, որ նրանք ոչ թե վերադասավորվեցին դեպի Լեհաստան, այլ վերադարձան Միացյալ Նահանգներ, ինչը գրեթե խուճապ առաջացրեց եվրոպական վերնախավի ներկայացուցիչների մոտ:

Այս համատեքստում Գերմանիայի պաշտպանության նախարարը սկսեց հայտարարել, որ իրենց երկրի ռազմաարդյունաբերկական համալիրի դերը շեշտակիորեն կբարձրացնեն և կօգնեն Ուկրաինային՝ անօդաչու սարքերի արտադրության հարցում:

Ի պատասխան դրա,  Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ, սպառնալով ԵՄ անդամ այն 11 երկրներին, ովքեր համաձայնվել էին Ուկրաինայի համար անօդաչու սարքերի արտադրություններ հիմնել:

Այս համատեքստում խուճապահար արևմտյան լիդերները սկսեցին օգնություն փնտրել... Անկարայում:

Մայիսի 12-ին Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ հանդիպում: Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրներից  ստացված հավաստի տեղեկատվության համաձայն՝ «Առա՛ջ, դեպի Անկարա. երկխոսություն ՆԱՏՕ-ի շուրջ» խորագրով հանդիպման հիմնական նպատակը հուլիսի 7-8-ը Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումն էր:

Հանդիպմանը ելույթ ունեցող եվրոպացի դիվանագետների կողմից առաջ քաշված հիմնական թեզը վերաբերում էր ՆԱՏՕ-ի ազդեցության պահպանմանը և նույնիսկ՝ ամրապնդմանը։

Նշվեց, որ ՆԱՏՕ-ի հարևան տարածաշրջաններ ընդլայնման քաղաքականությունը նույնպես կլինի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթաժողովի օրակարգում: Աղբյուրները նշում են, որ այս փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել խմբային ձևաչափով, որոշվել են Անկարայի գագաթնաժողովում քննարկվելիք հարցերը: Այս հարցերը, որոնք կազմում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական օրակարգը, ամփոփված են չորս հիմնական կետերում.

Առաջին.

Ներքին իրար աջակցության սկզբունքը պիտի բարձրացվի որակապես նոր մակարդակի

Երկրորդ.

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների վրա Թրամփի վարչակազմի ճնշման ներքո սկսված պաշտպանական արդյունաբերության ամրապնդման գործընթացը կքննարկվի Անկարայում կայանալիք դաշինքի գագաթաժողովում: Ակնկալվում են նույնիսկ պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ կոնկրետ որոշումներ:

Երրորդ.

Հորմուզի նեղուցի ճգնաժամը բարձրացրել է Մերձավոր Արևելքի կարևորությունը Եվրոպայի համար։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները հետաքրքրված են Մերձավոր Արևելքում իրենց գործունեությունն ակտիվացնելով։

Ավելին, այդ գագաթաժողովին, Էրդողանը հրավերներ է ուղարկել նաև Ծոցի արաբական երկրների ղեկավարներին, ինչով խիստ զայրացրել է Իրանին:

Չորրորդ

Նախատեսվում է, որ  դաշինքի անդամները կարևոր որոշումներ կկայացնեն, որոնք ուղղված կլինեն հատկապես Սև ծովի անվտանգության ապահովմանը՝ ռուսական հնարավոր սպառնալիքից։

Այսօր արդեն արևմտյան փորձագետները նշում են, որ այս կետերը մեծացնում են Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ի ջանքերում՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ իր տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու համար։

Անկարային ձեռնտու է նաև այն փաստը, որ պաշտպանական արդյունաբերությունը գագաթաժողովի օրակարգում ներառված է որպես առանձին կետ։ Վերջին տասնամյակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության աճը կարող է հանգեցնել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում նոր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ստորագրմանը։

                Մակրոնի կեղծավորությունը հույները կգնահատեն լիիրավ ձևով

Շատերը հիշում են, թե ինչպես ապրիլի վերջին Մակրոնը Աթենքում հույներին խոսք էր տալիս «պաշտպանել» Թուրքիայից և նույնիսկ՝ միջուկային հովանոց էր առաջարկում:

Մինչդեռ իրականում, նույն Ֆրանսիան գաղտնի բանակցություններ էր վարում Անկարայի հետ՝ ռազմաարդյունաբերական ոլորտում հետագա համագործակցության մասով:

Մասնավորապես, երեկ և այսօր թուրքական կառավարամետ լրատվամիջոցներն ու այլ ԶԼՄ-ներ, քննարկում են Ստամբուլում SAHA 2026 պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում ստորագրված Baykar-ի և ֆրանսիական Safran Electronics & Defense պաշտպանական ընկերության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Ֆրանսիան 2026 թվականի ապրիլին պաշտոնապես չեղյալ է հայտարարել սեփական հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի մշակման իր երկու հիմնական ծրագրերը, սակայն թուրքերը համառորեն համոզում են իրենց, որ այս համաձայնագիրը ոչ միայն գործընկերություն է, այլև Փարիզի կողմից թուրքական անօդաչու սարքեր գնելու թաքնված մտադրություն։ Բրիտանական շրջանակներն, իրենց հերթին, դեմ չեն, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի դերի դերի բարձրացմամբ, հնարավորություն կտրվի Էրդողանին ավելի ակտիվորեն առաջ տանել իր պանթուրքական ծրագրերն արդեն կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

Ղազախստանում  կայացած Կենտրոնական Ասիայի  ոչ պաշտոնական գագաթնաժողովում, ինչպես և սպասվում էր, պանթուրքական քարոզչությունը հնչում էր ֆոնին։ Էրդողանը անձամբ հիշատակեց Իսմայիլ Գասպրինսկուն, ով ինչպես հայտնի է համարվում է պանթուրքիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկն է։

«Հավերժական բարեկամության» և «ընդլայնված ռազմավարական գործընկերության» առատությունը տպավորիչ է հնչում։ Մինչև չհիշեք, թե ինչպես է Թուրքիան տարիներ շարունակ խեղդել թյուրքալեզու հանրապետությունների տնտեսությունները՝ պահանջելով «եղբայրական» ներմուծում և թուրքական ազդեցության տակ ներդրումներ։

Էրդողանը գովաբանում է 15 միլիարդ դոլարի առևտրային շրջանառությունը թուրքալեզու երկրների հետ, բայց մոռանում է պարզաբանել, որ այս բարեկամությունը խիստ միակողմանի է: Անկարան էժան ռեսուրսներ է ուզում Ղազախստանից և Ադրբեջանից, իսկ դրա դիմաց առաջարկում է հեռուստասերիալներ, շինարարական ընկերություններ և քաղաքական դասախոսություններ «ազգային միասնության» մասին:

 «Ադրբեջանի դերը թյուրքական աշխարհի էներգետիկ նախագծերում» մարգարիտը հատկապես հուզիչ է: Այս ամբողջ «թյուրքական աշխարհը» հանգում է թուրքական հանգույցներով հոսող նավթի և գազի, որտեղ Անկարան կլանում է միջնորդի կարկանդակի սերուցքը: Բայց որտե՞ղ է այս ինտեգրացիան՝ մեկ ուղղությամբ խողովակաշարերի կառուցումից և միասնական խորհրդանիշներով հանրահավաքներից այն կողմ:

 Էրդողանի պանթյուրքիզմը ինտեգրացիա չէ, այլ գլոբալ նկրտումներին գլխարկ դնելու փորձ, նշում են արևմտյան փորձագետները, ավելացնելով, այդ կոնցեպտը այսօր դրական է ընկալվում նաև եվրոպացի ղեկավարների մոտ, ովքեր վախեցած են, որ Թրամփն իրենց անպաշտպան կարող է թողնել Մոսկվայի առջև:

Էրդողանը, ինչպես քաղաքական աճպարար, փորձում է բոլորին համոզել, որ երեք տեղ՝ ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում  և Թուրքական մեծ խանության մեջ, ինքը կարող է միժամանակ մեծ դեր կատարել։ Սակայն իրականում նա պարզապես սեփական գովազդով է զբաղվում,  թողնելով միայն տպավորիչ, բայց դատարկ գագաթնաժողովներ անցկացնողի տպավորություն:

 Այս ամենից հետո, իհարկե հույները կարող են գնահատել Մակրոնի «հակաթուրքական» հռետորաբանության կեղծավորության չափը, մանավանդ, որ ՆԱՏՕ-ի երկրների շարքում, Թուրքիայի զինված ուժերի թիվը 370 հազար է, իսկ Ֆրանսիայինը՝  202 հազար:

Սակայն բացի այդ, ֆրանսրիական ռազմաարդյունաբերությունը անկում է ապրում, իսկ Թուրքիայինը՝ վերելք:

Հասկանալի է, որ նույնիսկ Թուրքիայի դերի մեծացմամբ ՆԱՏՕ-ն ոչինչ չի կարող հավասարակշռել Մոսկվային, սակայն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի արանքում գտնվող միջանկյալ օղակները դրանից կարող են տուժել:

Այս ֆոնին, Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը դասական իմաստով կդարձնի Հայաստանը հենց այդպիսի միջանկյալ օղակ, որից անկասկած կօգտվի Էրդողանը:

Բացի Հայաստանը գրավելուց, նա որևէ այլ տարածքում չի կարող հասնել հաջողության և, բնականաբար, չի կարող ցույց տալ թուրք հանրությանը իր կայսերապաշտ ծրագրերը:

Այլ հարց է, թե ցանկանո՞ւմ է արդյոք հայ ժողովուրդը, արդեն երրորդ անգամ, դառնալ այդ զոհը:

1915-ին և 2023-ին մենք չկարողացանք խուսափել դրանից, մնում է գոնե այս անգամ հասկանանք, որ ամոթ է վերջապես չհասկանալ, այն, ինչ արդեն գրեթե բոլոր ժողովուրդները հասկացել են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>