Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times

Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո, ԱՄՆ-ում նոր հակաիսրայելական տրամադրությունների աճ գրանցվեց: Եթե նախկինում շատ լրատվամիջոցներ նկատում էին Իսրայելի կողմից ակտիվ աշխատանքները ԱՄՆ-ի ներքին կյանքում, բայց դրա մասին չէին բարձրաձայնում, ապա այսօր դա սկսել են նկատել, ինչը, բնականաբար, խիստ բացասական է ընդունվում Իսրայելի կողմից:

Ամերիկյան The New York Times պարբերականի այս հոդվածը նվիրված է այս օրերին անցկացվող «Եվրատեսիլին», որում, ըստ ամերիկյան պարբերականի, Իսրայելը մեծ ազդեցություն է փորձում ունենալ:

Իսրայելի կառավարության համար «Եվրատեսիլը» դադարել է լինել պարզապես փայլերի և հրավառության շքերթ, հաղորդում The New York Times-ը։ Երգի մրցույթը դարձել է երկրի վնասված հեղինակությունը վերականգնելու և միջազգային աջակցություն ստանալու հնարավորություն՝ շքեղ ելույթների և ագրեսիվ գովազդի միջոցով։

Քվեարկության վրա ազդելու փորձերը ավելի լայնածավալ եղան և սկսվեցին շատ ավելի վաղ, քան հաղորդվում էր։

Անցյալ աշնանը և ձմռանը բարձրաստիճան իսրայելցի դիվանագետները սկսեցին շտապ զանգահարել Եվրոպայի պաշտոնյաներին և հեռարձակողներին։ Թեման նուրբ էր և անսպասելի՝ շքեղ Եվրատեսիլ շոուն։ Հեռարձակողները պահանջում էին Իսրայելին հեռացնել մրցույթից՝ Գազայի պատերազմի պատճառով, և սպառնում էին բոյկոտով։ Ոմանք ուղղակիորեն մեղադրում էին Իսրայելի կառավարությանը արդյունքները զանգվածային քվեարկության մանիպուլյացիաների միջոցով կեղծելու մեջ։

Իսրայելը, կարծես, ավելի հրատապ մտահոգություններ ուներ, քան փոփ երգերը։ ՄԱԿ-ի հանձնաժողովը հենց նոր մեղադրել էր Իսրայելին ցեղասպանության մեջ, ինչը Իսրայելը կտրականապես հերքում էր։ Աշխարհի առաջնորդները մեկը մյուսի հետևից ճանաչեցին Պաղեստինի պետությունը, ինչը Իսրայելը վաղուց արգելափակել էր։

Իսրայելի՝ «Եվրատեսիլ»-ում մնալու իրավունքի շուրջ դիվանագիտական ​​պայքարը ընդամենը մեկ դրվագ է այն դրամայում, որը ծավալվել է վերջին մեկ տարվա ընթացքում մոլորակի ամենահայտնի մշակութային միջոցառման շուրջ։ Իսրայելի կառավարության համար մրցույթը դադարել էր  լինել պարզապես փայլերի, համասեռամոլների և հրավառության շքերթ։ «Եվրատեսիլ»-ը դարձել էր  հնարավորություն՝ վերականգնելու երկրի վնասված հեղինակությունը և միջազգային աջակցություն ստանալ՝ շնորհիվ իր շլացուցիչ ելույթների, նշում է ամերիկյան պարբերականը։

Իսլանդիան և չորս այլ երկրներ հայտարարեցին բոյկոտի մասին՝ ի նշան Իսրայելի մասնակցության դեմ բողոքի։ Մրցույթը կազմակերպող Եվրոպական հեռարձակողների միությունը ֆինանսական դժվարությունների բախվեց։

«Նյու Յորք Թայմս»-ի հետաքննությունը բացահայտեց երկու կետ։

Առաջինն այն էր, որ այս անհոգ երգերի մրցակցությունը վերածվեց Իսրայելի համար մի միջոցի՝ վերականգնելու  իր հեղինակությունը միջինարևելյան կոնֆլիկտների համատեքստում:

Երկրորդն այն էր, որ պարզվում է, ըստ ամերիկյան այս պարբերականի, Իսրայելը նույնիսկ փորձում է ազդել այս մրցույթի վերջնական արդյունքի վրա:

Իսրայելի ազդեցությունը քվեարկության վրա ավելի մեծ և ավելի երկար էր, քան նախկինում կարծում էին։ Ֆինանսական փաստաթղթերը ցույց են տալիս, որ քվեարկության սկանդալի բացահայտումից առաջ էլ Իսրայելը «Եվրատեսիլի» գովազդի վրա ծախսել է առնվազն մեկ միլիոն դոլար։ Գումարի մի մասը ստացվել է Նեթանյահուի՝ հասարակայնության հետ կապերի գրասենյակից։ Գումարն օգտագործվել է իսրայելցի երգչուհու գովազդի համար։ Մինչդեռ, կառավարություններին թույլատրված չէ միջամտել քվեարկությանը: «Եվրատեսիլը» մրցույթ է հանրային հեռարձակողների և կատարողների, այլ ոչ թե՝ պետությունների համար:

«Եվրատեսիլի» տնօրեն Մարտին Գրինը հարցազրույցում նշել է, որ Իսրայելի գործողությունները անընդունելի են, սակայն դրանք չեն երկիրը  հասցրել անսպասելիորեն երկրորդ տեղի։

Սակայն The New York Times -ի հետաքննությունը այլ պատկեր է ներկայացնում։ Այն հիմնված է նախկինում գաղտնի քվեարկության տվյալների, «Եվրատեսիլի» ներքին փաստաթղթերի և ավելի քան 50 մարդու հետ հարցազրույցների վրա։ Եզրակացություն. իսրայելական քարոզարշավը հեշտությամբ կարող էր փոխել մրցույթի արդյունքը։

Իսրայելցի երգչուհին  գերիշխող դիրք գրավեց այն երկրներում, որտեղ հարցումները ցույց են տալիս Իսրայելի նկատմամբ խորը թշնամանք։ Վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում ընդամենը մի քանի հարյուր մարդ բավարար կլիներ հանդիսատեսի համակրանքի կշեռքը թեքելու համար։ Եվ հանդիսատեսի ընտրությունը, իր հերթին, ազդում է վերջնական արդյունքի վրա. այսպես է գործում մրցույթի քվեարկության համակարգը։

Չկան ապացույցներ, որ Իսրայելը դիմել է բոտերի կամ այլ գաղտնի մանիպուլյացիաների, ինչպես կասկածում էին Եվրատեսիլի որոշ երկրպագուներ։

Սակայն, կազմակերպիչները գաղտնի էին պահում քվեարկության ամբողջական տվյալները՝ նույնիսկ իրենց սեփական հեռուստատեսային և ռադիոընկերություններից։ Նրանք բախվեցին ներքին ապստամբության և Իսրայելի դաշնակիցների կողմից մրցույթից դուրս գալու սպառնալիքների։ Ի պատասխան՝ նրանք հրապարակավ նվազեցրին իսրայելական արշավի նշանակությունը և նույնիսկ լուրջ հետաքննություն չանցկացրին։

Կազմակերպիչները պատվիրել էին հեռարձակողների շրջանում հարցում անցկացնել Իսրայելի մասին, սակայն ամբողջական զեկույցը գաղտնի էին պահել։ Նրանք քվեարկություն էին նշանակել Իսրայելին մրցույթում պահելու համար, ապա հանկարծակի չեղարկել այն։ Նրանք հեռարձակողներին խորհուրդ չէին տալիս խոսել լրագրողների հետ։ «Իսրայելի կառավարությունը զավթել է Եվրատեսիլը», - ասել է Իսլանդիայի հանրային հեռարձակողի նախագահ Ստեֆան Ջոն Հաֆշտեյնը։

Գովազդ գնելը և սոցիալական ցանցերում գրառումների համակարգումը հանցագործություն չէ: Ի վերջո, Եվրատեսիլը պարզապես երգի մրցույթ է, թեև աշխարհի ամենակարևորը: Մինչ կառավարությունները փորձում են շահույթ ստանալ իրենց երգիչների հրապարակայնությունից, ոչ մի կառավարություն այդքան լայնածավալ և հակասական արշավ չի անցկացրել, որքան Իսրայելը: «Իսրայելի ձայնը պետք է լսելի լինի ամենուր», - հայտարարել էր  Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, ով անցյալ տարի համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրեց բոյկոտի հարցը: «Մենք պարտավոր ենք մասնակցել, բարձր պահել դրոշը և լավագույններին ուղարկել Եվրատեսիլ»,- նշել էր նա:

«Եվրատեսիլը» մի ժամանակ համաշխարհային ասպարեզ բերեց ABBA-ին և Սելին Դիոնին։ Այժմ մրցույթի ապագան մռայլ է, նշում է ամերիկյան պարբերականը։

Եվրոպական լսարանը բողոքում էր Գազայում  պատերազմի դեմ։ Երաժշտական ​​միությունները մեկը մյուսի հետևից պահանջում եին  Իսրայելին հեռացնել «Եվրատեսիլից»։ Իսկ իսրայելցի  պաշտոնյաները պատճառաբանում էին, որ իսրայելցի կատարողի հաջողությունը կապացուցի, որ Եվրոպան սիրում է իր երկիրը։

Բազելում կայացած 2025 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Իսրայելը զբաղեցրեց երկրորդ տեղը և հաղթեց հանդիսատեսի քվեարկության արդյունքում։ Հաղթանակը կրկին գրանցվեց այն երկրներում, որտեղ մարդիկ բացահայտ քննադատում են Իսրայելի քաղաքականությունը։ Այս անգամ անսպասելի արդյունքները աննկատ չմնացին։ Ֆինլանդական Yle հեռարձակողի լրագրողները մուտք էին գործել Google-ի գովազդային գրադարան և պարզել, որ Իսրայելի կառավարությունը մի քանի լեզուներով առցանց գովազդներ էր  գնել՝ կոչ անելով մարդկանց քվեարկել իսրայելցի երգիչ Յուվալ Ռաֆայելի օգտին։

«Եվրատեսիլ»-ը ֆինանսական ծախսերը հաշվարկել է երկու սցենարով՝ կորցնել Իսրայելի քննադատներին կամ կորցնել Իսրայելին և նրա պաշտպաններին։ Ոչ մի սցենար լավ չէր նախանշում։ Որոշ գնահատականներով, մրցույթը ռիսկի էր դիմում կորցնելու ավելի քան 600,000 դոլար մասնակցության վճարներից։

Այս տարվա Վիեննայում կայացող «Եվրատեսիլում» այլ երկրներ փորձարկում են նոր կանոններ՝ մոբիլիզացնելով իրենց սփյուռքի համայնքներին քվեարկելու համար։ Իսրայելական գովազդը կրկին հակասություններ է առաջացնում։ Իսրայելցի մասնակից Նոամ Բետանայի թիմը սոցիալական ցանցերում կոչ է անում մարդկանց 10 անգամ քվեարկել նրա օգտին։

«Եվրատեսիլի» կազմակերպիչները ջանում են խուսափել անցյալ տարվա մղձավանջը կրկնելուց։ Նրանք պաշտոնապես զգուշացրել են հեռարձակողին և պահանջել հեռացնել գրառումները։ «Նույն արտիստի կամ երգի օգտին 10 անգամ քվեարկելու ուղղակի կոչերը նույնպես խախտում են մեր կանոնները և մրցույթի ոգին», - նշում են Եվրատեսիլի կազմակերպիչները։

Սակայն ըստ ամերիկյան պարբերականի, ոչ մեկ չի կարող դուրս գալ Իսրայելի դեմ, քանի որ նրա լծակները այնպիսին են, որ այդ դեպքում Եվրատեսիլը կմնա առանց հովանավորների և պարզապես հնարավոր չի լինի այն կազմակերպել, ֆինանսական պատճառով:

Ահա թե ինչու, ըստ պարբերականի «Եվրատեսիլի» կազմակերպիչները, թեև միշտ հայտարարում են, թե իբր այդ մրցույթը զերծ է քաղաքականությունից, սակայն դա չի վերաբերվում միայն մեկ երկրի և այդ երկրի անունը Իսրայել է:

Այն, որ այս մրցույթը վաղուց կորցրել էր իր օբյեկտիվությունն ու արդար արդյունքներ ստանալու հնարավորությունը, հասկանում էին շատերը:

Պարզապես առաջին անգամ դրա մասին խոստավանեց ամերիկյան այս հեղինակավոր պարբերականը, ինչը ցույց է տալիս, որ  Իսրայելի հանդեպ վերաբերմունքը սկսում է փոխվել նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>