Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը
Դիտել նաև
Գարշահոտություն է տարածվել Երևանում. 4-րդ օրն է՝ վառվում է Նուբարաշենի աղբավայրը (տեսանյութ)
Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել
«Մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ». 142 դատապարտյալ և կալանավոր կտրուկ քայլերի կդիմեն
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով քրեական գործ է հարուցվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Մ. Ղ․-ի դին հայտնաբերել են բանտի խցերից մեկում՝ կախված վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

