Թուրքիան ռմբակոծել է Աֆրինը, 17 մարդ զոհվել է
Թուրքական ռազմաօդային ուժերը Աֆրինում ռմբակոծել են Սիրիայի իշխանությանը հարող աշխարհազորայիններին։ Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝ հարձակման արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել։
Աֆրին քաղաքի հյուսիսում տեղեկայված գյուղի ռմբակոծության արդյունքում զոհվածների մեջ կան նաև YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ) 3 զինյալներ։
Մյուս զոհերը անցյալ շաբաթ Աֆրին մտած և որպես «ազգային ուժեր» հայտնի իշխանամետ զինյալներն են։
Նշենք, որ հունիսի 20-ին Թուրքիայի կողմից Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում Թուրքիայի ԶՈՒ-ն տվել է 41, «Սիրիայի ազատ բանակը»՝ 116 զոհ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ քրդական կողմն այս ընթացքում ունեցել է առնվազն 2․295 զոհ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am