Հարբած եղջերուներ են նկատվել
Ֆրանսիայի արևելքում վարորդներին սպառնում են հարբած եղջերուները։ Այդ մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով SHOT-ին։
«Ֆրանսիայի ոստիկանությունը զգուշացրել է բնակիչներին... հարբած եղջերուների մասին, որոնք կերել են խմորված մրգեր և այժմ հարբած կռիվներ են անում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ կենդանիները վազում են ճանապարհ՝ մեքենաների առջևից և «դժոխային պարեր են կատարում դաշտում»։
Աղբյուր՝ Panorama.am

