Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Պեկին՝ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ երկար սպասված բանակցություններ վարելու համար։ AP գործակալության փոխանցմամբ՝ օրակարգի առանցքային թեմաներն են լինելու Իրանի հետ պատերազմը, առևտրային հարցերն ու Թայվանին ամերիկյան զենքի վաճառքը։

Հանդիպման հիմնական մասը կմեկնարկի հինգշաբթի օրը. նախատեսված են երկկողմ բանակցություններ, այց Երկնքի տաճար և հանդիսավոր ընդունելություն։ Այդուհանդերձ, չինական կողմն ընդգծված շքեղությամբ է դիմավորել Թրամփին՝ «Թիվ 1 բորտի» վայրէջքից անմիջապես հետո նրա առջև բառացիորեն կարմիր գորգ են փռել։

Նախագահին դիմավորել են բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԿՀԱՊ-ի փոխնախագահ Հան Ցժենը, ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Սե Ֆենը, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մա Ծյաոսյուն, ինչպես նաև Պեկինում ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Փերդյուն։ Արարողությունն ուղեկցվել է պատվո պահակախմբով և զինվորական նվագախմբով։

«Մենք երկու գերտերություն ենք, — լրագրողներին ասել է Թրամփը Սպիտակ տնից մեկնելուց առաջ։ — Մենք Երկրի վրա ռազմական առումով ամենահզոր երկիրն ենք։ Չինաստանը համարվում է երկրորդը»։

Տնտեսություն և էներգետիկ ճգնաժամ

Չնայած ուժի այս ցուցադրությանը՝ այցը տեղի է ունենում Թրամփի վարչակազմի համար բավականին զգայուն պահի։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմին մասնակցելու, ինչպես նաև դրանով պայմանավորված գնաճի պատճառով նախագահի վարկանիշը երկրի ներսում անկում է ապրում։ Հանրապետական գործիչն ցանկանում է «հաղթանակ» տանել՝ Չինաստանում սոյայի, տավարի մսի և ավիացիոն տեխնիկայի արտահանման նոր գործարքների տեսքով։

Հիմնական տնտեսական նախաձեռնությունները՝

  • Առևտրի խորհուրդ․ Թրամփի վարչակազմը հույս ունի համատեղ խորհուրդ ստեղծել՝ տարաձայնությունները կարգավորելու և նոր առևտրային պատերազմը կանխելու համար։

  • Էներգետիկ անվտանգություն. Պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցը փաստացի փակվել է, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Չնայած անցյալ շաբաթ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Պեկին կատարած այցին՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանը գտնվում է «լիակատար վերահսկողության տակ», և իրավիճակը հարթելու համար իրեն պետք չէ Սի Ծինփինի օգնությունը։

Թայվանի հարցը․ «Առաջին կարմիր գիծը»

Թայվանի կարգավիճակը կլինի օրակարգի ամենասուր թեմաներից մեկը։ Չինաստանն իր խիստ դժգոհությունն է հայտնում կղզուն 11 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու ԱՄՆ-ի ծրագրերի վերաբերյալ։

Իրավիճակն ավելի է բարդանում Թայվանի՝ որպես կիսահաղորդիչների արտադրության համաշխարհային առաջատարի դերով, ինչն անհրաժեշտ է արհեստական բանականության զարգացման համար։ Այս տարի Թայվանից ԱՄՆ ներմուծման ծավալներն առաջին անգամ գերազանցել են Չինաստանից կատարվող ներմուծմանը։ Չինաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթ «Ժենմին ժիբաո»-ն իր խմբագրական հոդվածում Թայվանն անվանել է «առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել» և երկու երկրների հարաբերությունների «գլխավոր ռիսկային կետը»։

Բիզնես-դիվանագիտություն և միջուկային օրակարգ

Թրամփին ուղեկցում է ընտանիքի անդամներից և բիզնես հսկաներից բաղկացած պատվիրակությունը, այդ թվում՝ Ջենսեն Հուանգը (Nvidia) և Իլոն Մասքը (Tesla, SpaceX)։ Իր սոցիալական ցանցերում նախագահը նշել է, որ Սի Ծինփինին ուղղված իր «առաջին խնդրանքը» կլինի Չինաստանն ամերիկյան ընկերությունների համար «բացելու» կոչը։

Ռազմավարական նպատակները՝

  1. Եռակողմ միջուկային համաձայնագիր. Թրամփը մտադիր է միջուկային զինանոցների սահմանափակման վերաբերյալ նոր դաշինք առաջարկել (ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ)։ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՍՆՎ-III) ժամկետն ավարտվել է փետրվարին, և այժմ Վաշինգտոնը ձգտում է Չինաստանին ևս ներգրավել վերահսկողության նոր համակարգում՝ հաշվի առնելով, որ Պեկինի միջուկային զինանոցն արդեն գերազանցել է 600 մարտագլխիկը։

  2. Պատժամիջոցների մեղմացում․ Չինաստանն, իր հերթին, շահագրգռված է չիպերի նկատմամբ տեխնոլոգիական սահմանափակումների վերացմամբ և մաքսատուրքերի նվազեցմամբ։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) փորձագետների կարծիքով՝ Չինաստանն այս բանակցություններին մասնակցում է «զգալիորեն ավելի ամուր դիրքերից»։ Եթե հանդիպումն անցնի առանց բացահայտ բախումների, Պեկինը փաստացի շահող դուրս կգա, նույնիսկ եթե չհասնի մաքսատուրքերի անհապաղ վերացմանը։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>