Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին և հույս ունի, որ հայ ընտրողները «ճիշտ ընտրություն» կկատարեն։

Բայրամովի հայտարարությունը լայն արձագանք է ստացել քաղաքական շրջանակներում՝ առաջ բերելով հարցեր, թե ինչ ուղերձ է փորձում հղել ադրբեջանական կողմը։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այս գործընթացը բացահայտ է և որևէ ենթատեքստ չի պարունակում։

«Այստեղ ոչ մի ենթատեքստ չկա, ամեն ինչ բացահայտ է արվում։ Հայաստանի գործող վարչապետի և այս խմբավորման քարոզչական գիծն այն է, որ եթե իրենք չվերարտադրվեն, ապա պատերազմ կլինի։ Որպեսզի այդ գիծն ավելի համոզիչ լինի, բնականաբար, նրանք պետք է աջակցություն ստանան Ադրբեջանից՝ նման հայտարարությունների տեսքով։ Սա շանտաժ է՝ թե՛ ՔՊ-ի, թե՛ գործող վարչապետի նկատմամբ Ադրբեջանի կողմից։ Ակնհայտորեն պայմանավորված գիծ է տարվում, իսկ Ադրբեջանին դա պետք է, քանի որ նրա լավագույն գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, ում հետ, ըստ էության, ունեն պայմանավորվածություններ, որոնք հանրությանը հայտնի չեն։ Ադրբեջանը Հայաստանում, ըստ էության, նշանակում է իշխանություն, և այդ ամենը կատարվում է բացահայտ՝ առանց որևէ ենթատեքստի»,-ասաց Դանիելյանը։

Քաղաքագետը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ կարող է սպասել Հայաստանին, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվի։ «Պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Եթե Ադրբեջանին պետք է, որ Հայաստանում իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը, ապա պետք է նաև որոշակի քայլեր արվեն, որովհետև եթե Փաշինյանը իշխանությունը ստանում է Ադրբեջանի աջակցությամբ, ապա պետք է սպասարկի Ադրբեջանի շահերը։ Առաջինը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, և նրանք պետք է այդ միջանցքի նկատմամբ վերահսկողություն ստանան՝ իրենց թելադրած պայմաններով։ Մյուս կետերն արդեն երկրորդական են, բայց դա նաև նշանակում է, որ Փաշինյանը պետք է ավարտի Հայաստանի դեմարկացիան և դելիմիտացիան, որի մասին բացահայտ խոսում են Ադրբեջանի իշխանությունները։ Այսինքն՝ պետք է փոխվեն պատմության դասագրքերը, հրաժարում լինի ցեղասպանության թեմայից, պատժվեն պատերազմի մասնակիցները, վերացվի նրանց հիշատակը։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի բանակն այլևս մարտունակ չլինի, արտաքին քաղաքականությունում Հայաստանը թեքվի դեպի Թուրքիայի և Ադրբեջանի կողմ, և շարունակվեն հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանի և Իրանի հետ։ Եվ այս ամբողջ փաթեթը պետք է իրականացնի գործող վարչապետը»,-նշեց քաղաքագետը։

Բայրամովը նաև հայտարարել էր, թե Հայաստանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ, և դա չի կարող հանգեցնել դրական արդյունքների։ Դանիելյանի կարծիքով՝ այս ձևակերպումը ևս ուղղված է հայ հասարակությանը։ «Այդ հայտարարությամբ նա նկատի ունի Հայաստանի հանրությանը, որին փորձում են շանտաժի ենթարկել։ Ադրբեջանի հետ գործող ՀՀ վարչապետը հանրությանը պատերազմով է վախեցնում և շանտաժի ենթարկում»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով այն թեզին, թե եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա պատերազմ կլինի, Դանիելյանը նշեց, որ դա միֆ է։ «Դա, բնականաբար, միֆ է։ Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ ոչ մի քաղաքական ուժ պատերազմի և Արցախը ուժով վերադարձնելու խնդիր չի դնում»,- եզրափակեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>