Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի
«Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Պատերազմ Արցախում
Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ... թիվ 203 ավտոբուսի երթուղու հարցը վերանայվեց՝ հանրային ճնշմամբ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Իշխանությունը խոստովանել է՝ իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, իսկ հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դшվшճան չկոչեն. Աբրահամյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի սուբյեկտայնության հերթական կորուստ․ Աշոտյան Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-ը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։

Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը։

Հայաստանի մշակութային քաղաքականության շուրջ մեր պատկերացումները փորձենք հնարավորին չափ սեղմ ներկայացնել.

Ընդհանուր դրույթներ

• Մշակութային քաղաքականությունը պիտի լինի միաժամանակ և´ պրագմատիկ, և´ մեծ երազանքներից սնվող։ Մշակույթի դաշտը, ստեղծական միջավայրը չեն կարող ընտրություն կատարել այս երկուսի միջև, դրանք պիտի լինեն համաժամանակյա և փոխպայմանավորող։

• Մշակութային քաղաքականության արդյունավետությունը տուժում է այսօրվա մոդելի՝ ԿԳՄՍՆ ձեռքերում միակամ կենտրոնացված կառավարման պատճառով։ Մշակույթի, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների ուղղաձիգ կառավարման մոդելը բնորոշ է տոտալիտար երկրներին։ Հայաստանի պես փոքր և ինքնատիպ մշակույթով ու մարդկային ռեսուրսով երկրում նման մոդելը.

- բերում է լճացման,

- փլուզում է ստեղծագործական միավորների ինքնավարությունը, ինքնուրույնությունը և հետևաբար՝ ինքնատիպությունը,

- կաշկանդում է նախաձեռնողականությունը,

- վանում է ազատ ստեղծագործողին՝ ստիպելով անվերջ մտնել պաշտոնյաների կաբինետներ, և ազատ ստեղծագործության փոխարեն նրան ստիպում է հյուսել արվեստագետի համար անցանկալի կոնյունկտուրա՝ դրանից բխող ոչ արվեստային, հակամշակութային հետևանքներով։

• Մշակույթի, արվեստի ոլորտի ուղղաձիգ կառավարումից անհրաժեշտ է անցնել ինքնավարությունը և անհատական պատասխանատվությունը խթանող մոդելների զարգացման՝ պետությունից անկախ, բայց պետության հովանավորությամբ գործող մասնագիտացված առանձին միավորների ստեղծմամբ՝ մշակույթի գործակալություններ, հիմնադրամներ (ըստ արվեստի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի)։

• Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

1. Մշակութային ժառանգություն. պահպանում և ծաղկեցում

Մշակութային քաղաքականություն իրականացնողները պիտի առավելագույն պատասխանատվությամբ մոտենան այս ոլորտին՝ գիտակցելով, որ իրենք ընդամենը պատմական մի կարճ ժամանակահատվածում պահապաններն են մինչև մեր օրերը հասած մշակութային հարստության։

Այս գիտակցումը կօգնի.

- Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից

- Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։

Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք. այս մոտեցումը պիտի փորձենք տարածել՝ սկսած մանկապարտեզից։ Մշակութային նյութական և ոչ նյութական հարստության պահպանումը, խնամքը պիտի լինեն սովորական առօրյա գիտելիքի, անելիքի մաս՝ Հայաստանում և աշխարհում։ Սրա համար ամենակարևոր պայմանն այդ հարստությունը ճանաչելն է, ինչի համար պիտի ստեղծվեն բազմազան ուսումնական, ժամանցային նախագծեր՝ ճարտարապետության, կերպարվեստի, գրականության, երաժշտության և մյուս բոլոր ոլորտների առանցքային դեմքերի և ստեղծագործությունների։

Հայ եկեղեցին՝ մշակութային ժառանգության պահպանման ատենապետ. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։

Մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցել ավելի լավ վիճակում, քան ստացել ենք. սա պիտի լինի պետության և քաղաքացու կարևորագույն անելիքներից։ Ծաղկեցնել ստացածը՝ վերաբերվելով առավելագույն զգուշությամբ և պատասխանատվությամբ, բայց նաև՝ ստեղծագործական մոտեցմամբ՝ ներգրավելով հետաքրքիր և ժամանակակից գաղափարներ, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, գրավելով ավելի ու ավելի մեծ և ակտիվ հանրային հետաքրքրություն։

Աշխարհով մեկ հայկական մշակութային հարստության փնտրտուք՝ գործընկերային և հովանավորական ցանցի ստեղծման օգնությամբ. Աշխարհով մեկ սփռված հայկական ժառանգության գործերի հայտնաբերում, խնամք, հնարավորության դեպքում՝ վերադարձ Հայաստան, անհնարինության դեպքում՝ տեղերում խնամակալ խորհուրդների ստեղծում կամ անհատների ներգրավում, համագործակցություն հայ համայնքների, բարերարների, եկեղեցու կառույցների, գիտական-թանգարանային հաստատությունների հետ և այլն։

Հայկական մշակույթը՝ համաշխարհային մշակույթի բնական մաս. ամբողջ ինքնատիպությամբ հանդերձ՝ կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը չմեկուսացնել համաշխարհայինից, հակառակը, այն մշտապես դիտարկել և հանրահռչակել որպես բոլոր ժամանակներում ակտիվ և կենսունակ մի տարր։ Այս առումով կարևոր է համագործակցությունը աշխարհի ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ, համատեղ նախագծերի իրականացումը։

Արցախի մշակութային ժառանգությունը՝ շարունակական ուշադրության կենտրոնում. Արցախյան մշակութային և հոգևոր կոթողների պահպանման և հնարավոր խնամքի կազմակերպման ուղիների որոնումը պետք է լինի շարունակական։ Միջազգային կազմակերպությունների, մշակույթի դեսպանների խմբերի, քրիստոնյա ուխտագնացների միջազգային խմբերի, քրիստոնեական միջազգային կառույցների և այլոց ներգրավմամբ պետք է հասնել այն բանին, որպեսզի հնարավոր դառնան այցելությունները՝ առնվազն իրավիճակի արձանագրման և վերահսկման նպատակով։

Միևնույն ժամանակ, Հայաստանում պետք է մեծագույն ուշադրություն դարձնել արցախյան ոչ մշակութային ժառանգության պահպանմանը՝ բարբառի, երգերի, բանահյուսության, պարերի և մյուս բոլոր բաղադրիչների։ Սրա վերաբերյալ պատրաստվում է առանձին ծավալուն ծրագիր։

Հայկական սփյուռքի հետ կապերը, Հայկական Աշխարհի միասնությունը պետք է լինեն աշխարհասփյուռ հայկական մշակութային հարստության համակողմանի պահպանության և արդյունավետ հոգածության կարևորագույն երաշխիք։

2. Ժամանակակից արվեստ, ստեղծարար արդյունաբերություններ

Ժամանակակից արվեստը նախ ստեղծագործող անհատն է։ Հայաստանի տարածքում ստեղծագործող և մեր այսօրվա մշակութային շերտն իր ինքնատիպ ստեղծագործությամբ հարստացնող յուրաքանչյուր անհատ Հայաստանի հարստությունն է։ Անհատական և խմբային ստեղծագործության խրախուսումը պետք է կարևորվի ոչ միայն զուտ մշակութային արտադրանքի ստեղծման, այլև հենց ստեղծագործական ընթացքի առումով։ Ստեղծագործող անհատների և խմբերի կարիքները, նրանց խրախուսման եղանակները պիտի լինեն պետական և համայնքային մշակութային պատասխանատու օղակների մշտական և դինամիկ ուշադրության կենտրոնում։

- Պետություն-ստեղծագործող հարաբերությունները պիտի լինեն հորիզոնական։ Արվեստագետը չպետք է լինի պետությունից ինչ-որ բան խնդրողի դերում։ Պետությունն ինքը պիտի ստեղծի մեխանիզմներ՝ արվեստագետի ստեղծագործական կյանքը խրախուսելու նպատակով։

- Պետական միջոցներով ֆինանսավորվող մշակութային հաստատությունների աշխատողները չպետք է դիտվեն որպես ստանդարտ պետծառայողներ։ Մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ պիտի վայելեն բավարար ազատություն՝ ստեղծագործական արժեքավոր և ժամանակի շունչն արտահայտող գործեր ստեղծելու համար։ Գրաքննությունը և ինքնագրաքննության մղող մթնոլորտը պետք է անընդունելի համարվեն պետական հոգածության տակ գործող մշակութային հիմնարկներում։

- Արվեստի բնագավառների տարբերություններն արտահայտվում են նաև նրանց կարիքների տարբերությամբ։ Դժվար է բոլոր ոլորտների ստեղծագործական միավորների համար ապահովել ստեղծագործական ռեսուրսների հասանելիություն, եթե չկան նրանց կարիքների շուրջ իրական պատկերացումներ։ Այսօրվա գերկենտրոնացած նախարարության պայմաններում շատ փոքր դաշտ է մնում ազատ արվեստագետի և պետության իրական համագործակցության համար։

- Անհրաժեշտ է ժամանակակից արվեստին պետության հատկացրած միջոցները բաշխել նպատակային՝ ըստ ոլորտների։ Լավագույն եղանակը մշակութային անկախ գործակալությունները կամ հիմնադրամներն են, որոնք մասնագիտական խորհուրդների միջոցով կհարաբերվեն իրենց ոլորտների հետ՝ տնօրինելով պետության հատկացրած միջոցներն ըստ ոլորտի կարիքների։ Սա թույլ կտա միջոցները և ծրագրերը հասցնել ավելի մեծ քանակի ստեղծագործողների, կընդգրկի բազմազան քաղաքական հայացքների ստեղծագործողների և խմբերի, կստեղծի գործընկերային, հորիզոնական հարաբերություններ։

- Ստեղծագործական արհմիությունների խրախուսումը պետք է դառնա պետական մշակութային քաղաքականության նպատակներից մեկը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>