Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում
Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր:
Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե փրկում են Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով:
Մինչդեռ դա չի օգնում․ այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն: Եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ Ագրարայինի դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 15-20 ուսանող:
Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը:

