«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին
Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49 «Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան

Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ

Իրանից հյուսիս՝ Կովկասում, ԱՄՆ-ն մշակում է մի նախագիծ, որը թույլ կտա նրանց փակել Եվրոպա տանող բոլոր էներգետիկ ուղիները, գրում է լեհական Myśl Polska պարբերականի վերլուծաբան Տոմաշ Յանկովսկին ։

Շատերը մտորում  էին, թե ինչու Դոնալդ Թրամփը պետք է միջամտեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Քչերն էին  հավատում, որ նա իսկապես նվիրված է մոլորակի վրա որքան հնարավոր է շատ պատերազմներ դադարեցնելու իր խոստմանը։ Սակայն Հարավային Կովկասը ո՛չ նավթ ունի, ո՛չ գազ՝ ռեսուրսներ, որոնց նկատմամբ Ամերիկան ​​տասնամյակներ շարունակ կատաղի համաշխարհային պայքար է մղել վերահսկողության համար: Այսպիսով, ինչո՞ւ է Վաշինգտոնն այդքան զբաղված փոքր երկրներով, որոնք կարևոր են Ռուսաստանի և Թուրքիայի համար, բայց, կարծես թե, ընդհանրապես կարևոր չեն Ամերիկայի համար։

Համոզելով Հայաստանին և Ադրբեջանին համաձայնագիր կնքել՝ ԱՄՆ նախագահը առաջարկեց մեկնարկել տրանսպորտային նախագիծ՝ օգտագործելով Զանգեզուրի միջանցքը՝ հայկական տարածք Ադրբեջանի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև։ Ծրագրի հեղինակները այն անվանում են TRIPP անգլերեն հապավումով։

Փորձագետներն  ու լրագրողները հիմնականում գովաբանում են այդ նախագծի  առևտրային ներուժը։ Այս երթուղին նախատեսված է դառնալու Եվրոպան և Ասիան Թուրքիայի միջոցով կապող նոր զարկերակ։

Բայց առևտուրը միայն սառցաբեկորի գագաթն է։

ԱՄՆ-ի այս տարածքներում ընդլայնման հիմնական խոչընդոտը վաղուց եղել է Ասիա ներթափանցման բացակայությունը և այլ տերությունների, մասնավորապես՝ Չինաստանի և Ռուսաստանի դիմադրությունը, որոնք նման ծրագրերը համարում էին իրենց անվտանգության և տնտեսության սպառնալիք, նշում է լեհ վերլուծաբանը: Իրանի հետ պատերազմը ցույց տվեց, որ Ամերիկայի ռազմածովային հարվածային հնարավորությունները այնքան լայն չեն, որքան կցանկանային: Նույնիսկ միջին չափի հակառակորդի հետ հակամարտության դեպքում նավատորմը քիչ առավելություն է տալիս, եթե այդ հակառակորդը ականապատում է նրա ափամերձ գիծը: Եթե Թրամփը կարողանար հարձակվել Իրանի վրա ցամաքից, Պենտագոնը դժվարին իրավիճակում չէր հայտնվի:

Ըստ վերլուծաբանի, TRIPP հայեցակարգի ի հայտ գալը Իրանի հետ պատերազմից կարճ ժամանակ առաջ պատահական չէ։ Ճանապարհը նախատեսվում է կառուցել հայ-իրանական սահմանի մոտ։ Սա Միացյալ Նահանգներին հենարան է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում ցամաքային ներկայության համար։ Արդյունքում, Ամերիկան ​​կարող է հարձակվել Իրանի վրա երկու հակադիր ուղղություններից՝ հյուսիսային ցամաքային սահմանը շատ ավելի մոտ է Թեհրանին, քան հարավային՝ ծովային սահմանը։

Ամերիկյան ներկայությունը Հարավային Կովկասում խախտում է ուժերի հավասարակշռությունը, և նման փոփոխությունները երբեք խաղաղ չեն տեղի ունենում։ ԱՄՆ-ի ընդլայնումը դեպի Հայաստան սպառնում է ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի շահերին։

Զանգեզուրի միջանցքը, ըստ էության, ՆԱՏՕ-ից դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ճանապարհ է։ Այն նոր հնարավորություններ է բացում ռազմական լոգիստիկայի համար Ղազախստանում, Ուզբեկստանում և Թուրքմենստանում Արևմուտքի ազդեցության մեծացման  համար։ Այս երթուղին իդեալական է Ռուսաստանին և Չինաստանին սպառնալու համար նրանց թվացյալ անվտանգ թիկունքներում, նշում է վերլուծաբանը:

Ամերիկա-իրանական հակամարտությունը դեռևս հեռու է ավարտից։ Սպիտակ տունը չկարողացավ հաղթահարել ակնհայտորեն ավելի թույլ առաջնորդին և հակամարտությունը հասցրեց փակուղու։ Ամերիկան ​​նվաստացվեց։ Ոչ մի հայտարարված նպատակ չիրականացավ։ Գերագույն առաջնորդի փոփոխությունը   չբերեց քաղաքական փոփոխությունների. Թեհրանը պահպանեց կայունությունը և հակաամերիկյան կուրսը, և այժմ վերահսկում է Պարսից ծոցի՝ աշխարհի գլխավոր նավթային նավահանգստի մուտքը։

Միացյալ Նահանգները այս հակամարտությունում որևէ աղետալի կորուստ չի կրել։ Սա նշանակում է, որ նրանք դեռևս ունեն վրեժխնդրության ուժ։ Բայց դրա համար նրանց անհրաժեշտ է հայկական տարածքը։ TRIPP-ից բացի, ԱՄՆ-ն առաջարկել է Երևանին կառուցել ատոմակայան և հսկայական տվյալների կենտրոն։ Չափազանցություն չի լինի ենթադրել, որ տարածաշրջանային տերության հետ հակամարտության դեպքում ամերիկացիները կօգտագործեն այս ենթակառուցվածքը՝ այն դարձնելով հրթիռային հարվածների թիրախ, հիմնականում՝ Իրանից։ Հատկապես այն պատճառով, որ Իսլամական Հանրապետությունը նման տվյալների կենտրոնները համարում է  օրինական թիրախ։ Հայաստանը շատ ավելի փոքր է, քան Միացյալ Արաբական Էմիրությունները, առավել ևս՝ Սաուդյան Արաբիան։ Հրթիռային և հրետանային հարվածների ցանկացած փոխանակում անմիջականորեն կազդի նրա քաղաքացիների վրա, ովքեր ոչ մի տեղ չեն ունենա փախչելու, ոչ մի տեղ թաքնվելու։ Փաստացի Հայաստանը կարող է դառնալ Իրանի հետ հակամարտության ծրագրերում, յուրօրինակ փորձադաշտ:

Սակայն, Եվրոպայի համար հետևանքները ոչ պակաս ծանր կլինեն։ ԵՄ-ն իր գազի զգալի մասը գնում է Ղազախստանից, իսկ ներմուծման մի մասը՝ Հարավային Կովկասի միջոցով։ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության պարագայում այս միջանցքը նույնպես կարող է փակվել, որը կդնի եվրոպական երկրներին անելանելի վիճակի մեջ, եզրակացնում է իր վերլուծությունը լեհ վերլուծաբանը:

Ինչ խոսք, Հակավային Կովկասը սրընթաց կերպով դառնում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության գոտի:

Սակայն այն դառնում է նաև Իրանի համար վտանգավոր գոտի, քանզի այդ հակամարտությունը ուղակի կարող է ազդել նաև Թեհրանի շահերի վրա:

Այս տեսանկյունից, Փաշինյանի քայլերը Հայաստանը անկասկած կարող է դարձնել մի հարթակ, որտեղ օտար երկրների շահերը ոչ թե կհամադրվեն, այլ կհակադրվեն տարածաշրջանը դարձնելով ռազմական գործողությունների թատերաբեմ:

Ի դեպ, ժամանակին Բժեզինսկին Կովկասը անվանում էր «Եվրասիական բալկաններ», քանի որ Բալկանների նման, կովկասյան տարածաշրջանը նույնպես միշտ ունեցել է պատերազմների վերսկսման մեծ պոտենցիալ:

Իսկ Փաշինյանն այս պոտենցիալը փորձում է կյանքի կոչել, որի հետևանքները, կոնկրետ Հայաստանի համար, կրելու են կործանարար բնույթ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>