Արա Գևորգյանը 1000 դհոլով տեսահոլովակ է նկարահանել Արարատ լեռան ֆոնին
Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին։
Նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն է Վահե Յանը։ Միաժամանակ ելույթ են ունեցել հազարից ավելի դհոլահարներ ու հարյուրավոր պարուհիներ։
Նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։
Նախագծի նպատակներից մեկն էլ այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելն է, ինչը կարող է լինել Արա Գևորգյանի 4–րդ ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում։
Աղբյուրը` Panorama.am

