Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՀՀ–ին ներքաշում են հակառուսական գծի մեջ․ երևանյան գագաթնաժողովը «շոու» էր. Զախարովա (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական գիծը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անդառնալի ներգրավմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում մեկնաբանելով մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։

«Եվրոպական միության բանաձևը շատ պարզ է։ Տարօրինակ է, որ ոչ ոք չի հասկանում դա՝ սեփական շահերը, այդ թվում` հակառուսական և ռուսատյացության մասով օգտագործելով՝ քամել Հայաստանից վերջին կաթիլը, ընդ որում՝ ոչինչ չտալով դրա դիմաց, բացի PR ակցիաներից»,-հայտարարեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ գագաթաժողովն ինքնին քաղաքական շոու էր՝ պաթետիկ ելույթներով, տեսախցիկներով, հյուրախաղերերով Հայաստան եկածների զբոսանքներով և վազքով։ Նա տեղի ունեցածն անվանեց «փաթեթավորում», որը Բրյուսելը, Փարիզը և ԵՄ այլ ներկայացուցիչներ փորձում են նախընտրական շրջանում «վաճառել» Հայաստանին:

Զախարովայի խոսքով` եվրոպացի պաշտոնյաները փաստացի ցույց տվեցին, որ պատրաստ են առաջիկա ընտրությունների համատեքստում աջակցել Հայաստանի գործող իշխանություններին:

«Եվրաչինովնիկները կրկին հայտարարեցին, որ առաջիկա ընտրարշավի անցկացման հարցում Երևանում կարող են հույս դնել իրենց վրա։ Այդ եվրաբյուրոկրատները հենվել են Հայաստանի վրա, բայց բառի ամենավատ իմաստով։ Պետք է զգույշ լինել»,-նշեց նա՝ սա համարելով երկրի ներքին գործերին միջամտելու հերթական օրինակ։

Մեկնաբանելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց` Հայաստանն իր ղեկավարության հավանությամբ ավելի ու ավելի է ներքաշվում դեպի օտար ստանդարտներ ու մեխանիզմներ: Նա հստակեցրեց` խոսքը ոչ թե եվրոպական մշակույթի կամ ընդհանրապես քաղաքակրթության մասին է, այլ «ագրեսիվ եվրատլանտյան մոտեցումների»:

Ռուսական կողմի գնահատմամբ՝ Երևանը խախտել է նախկինում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Զախարովան հայտարարեց` այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։ Նրա խոսքով՝ Երևանում նրան շատ ջերմ ընդունեցին»։

«Զելենսկին օգտվեց հայ տանտերերի՝ նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնի իր ռուսատյաց հարձակումները»,-ասաց Զախարովան։

Նա հավելեց, որ Զելենսկու այցը ցուցիչն էր այն բանի, թե ինչ ապագա է նախապատրաստում Եվրամիությունը Հայաստանի համար:

«Անձամբ ես կարծում եմ` հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելեց Երևան։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը։ Հենց Զելենսկու երևանյան այցն էր, որ Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը»,-հայտարարեց նա։

Բացի այդ, ըստ Զախարովայի, Հայաստանի շարքային քաղաքացիներն ուղիղ օգուտ չեն ստանա ԵՄ-ի հնարավոր ֆինանսական օգնությունից:

«Նույնիսկ եթե դա լինի վարկերի տեսքով, ապա շարքային քաղաքացին Հայաստանում դրանք չի տեսնի։ Անխոհեմ գծի հետևանքով Հայաստանի քաղաքացիներն աշխատելու են Բրյուսելի շահերը ապահովելու, վարկերի տոկոսները վճարելու համար, պարզապես սեփական գրպանից վճարելու են հենց այդ եվրատլանտյան վարձը»,-նշեց նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>