Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Երևանում անցկացված, Մակրոնի քավորությամբ այսպես կոչված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Շատերը այս կառույցը դիտարկում են, որպես հակառուսական, սակայն Թուրքիայում այն դիտարկում են նաև հակաթուրքական բնույթի:

Փաստացի, ՆԱՏՕ-ի ապակենտրոնացման փուլում, այդ կառույցի տարբեր կենտրոններ սկսում են իրար դեմ հայտարարություններ անել:

Վերջին օրերի ամենասկանդալայինը Մակրոնինն էր, որ նա հնչեցրեց Հունաստանի մայրաքաղաքում:

Դրանից հետո անմիջապես արձագանքեց Էրդողանը և ահա, Երևանում Ֆրանսիան կնքեց փաստացի նոր ռազմական համագործակցության համաձայնագիր:

Ճիշտ է, Հայաստանն լուրջ չի կարող սպառնալ Թուրքիային, նշում են թուրք վերլուծաբաննը, սակայն Մակրոնի հետ Փաշինյանի սիլիբիլին, գրեթե զրոյացրել է նրա անկեղծ մղումները դեպի Թուրքիան, նշում են թուրք վերլուծաբանները:

Փաստացի, Ֆրանսիան Իսրայելի հետ համատեղ փորձում են Հունաստանին տալ այն դերակատարումը Թուրքիայի դեմ, ինչ Ուկրաինան ունի Ռուսաստանի դեմ:

Իսրայելը և Հունաստանը գրեթե ամեն օր սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի դեմ։ Նրանք դիվայինացնում են Անկարային և վախ են սերմանում Կիպրոսում, Էգեյան ծովում, Թրակիայում և Արևելյան Միջերկրական ծովում։ Նպատակն է խրախուսել ԱՄՆ-ին և Եվրոպային ակտիվ գործողություններ ձեռնարկել այս «նոր սպառնալիքի» դեմ։

Կիպրոսի հունական վարչակազմը նույնպես այս ճակատում է։ Այն Իսրայելին և ամբողջ Եվրոպային կղզի է բերում՝ Հարավային Կիպրոսը գործնականում վերածելով իսրայելական ռազմական բազայի, և այնտեղ կենտրոնացրել է զորքեր և զենք։ Թուրքիան արդեն զգուշացրել է Ֆրանսիային. «Զորքեր մի՛ ուղարկեք կղզի»։

Իսրայելը և Հունաստանը մոդելավորում են թուրքական ՀՕՊ համակարգերը՝ մոդելավորելով դրանցից յուրաքանչյուրի վրա հարձակումները: Նրանք արդեն հասել են բացահայտ թշնամանքի կետին՝ հրապարակավ պատրաստվելով հարձակվել Թուրքիայի Հանրապետության վրա: Ակնկալվում է, որ Իրանի շուրջ լարվածության թուլացումից հետո ամբողջ ագրեսիան կընկնի  Թուրքիայի  վրա, ահազանգում են թուրք վերլուծաբանները:

Թուրքական ռազմաօդային ուժերի (ԹՌՈւ) ոչնչացման վարժանքներ են ընթանում։ Կոնիան նշանակվել է որպես հիմնական թիրախ. այստեղ է նախատեսվում ուղղորդել հիմնական հարվածային ուժերը՝ հավատալով, որ այս տարածքը կաթվածահար անելը լիովին կչեզոքացնի թուրքական ավիացիան։

Երկու երկրներն էլ իրենց զինված ուժերը, այդ թվում՝ Իսրայելի միջուկային զինանոցը, պատրաստում են Թուրքիայի հետ պատերազմի: Սա Անկարայի վերելքի վախ է, թե՞ Թուրքիայի ուժի բերած աշխարհաքաղաքական փոփոխությունների ճանաչում: Հնարավոր է: Սակայն Իսրայելը հմտորեն, որպես  զենք է օգտագործում Հունաստանի վախերը: Այն հասկանում է, որ թուրք-հունական հակամարտությունը չի վնասի իրեն, այլ միայն կոչնչացնի Հունաստանը:

Ըստ թուրք վերլուծաբանների, ինչպես Իսրայելը փորձեց ԱՄՆ-ին օգտագործել Իրանի դեմ, այնպես էլ նույն Իսրայելը փորձում է Հունաստանին օգտագործել Թուրքիայի դեմ, որին միացել է նաև Ֆրանսիան:

Տասնամյակներ շարունակ Իսրայելը շահագործել էր արաբներին՝ սրելով նրանց թշնամանքը Իրանի նկատմամբ։ Ի վերջո, արաբ առաջնորդները սկսեցին ապաստան փնտրել Իսրայելի ռազմական հզորության մեջ։ Սակայն, վերջերս Իրանի կողմից հրթիռային հարձակումների ժամանակ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները որևէ քայլ չձեռնարկեցին նրանց պաշտպանելու համար։ Թել Ավիվի համար արաբական երկրները պարզապես գործիք էին, որի համար ոչ ոք պատրաստ չէր բարձր գին վճարել։

Նույնը կատարվում է Հունաստանի հետ։ Վախը նրան մղում է ճակատ կազմել Թուրքիայի դեմ։ Սակայն իրական հակամարտության դեպքում Իսրայելը մատը չի շարժի Աթենքը կամ Կիպրոսի հունական հատվածը պաշտպանելու համար, նույնը վերաբերվում է Ֆրանսիային։

Իսրայելի նպատակը թուրք-եվրոպական պատերազմ սանձազերծելն է: Հունաստանի միջոցով նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև Ուկրաինայի միջոցով հակամարտության նման սցենար: Սա «թուրքական ճակատ» բացելու և անվերջ պատերազմներ սկսելու փորձ է: Հայաստանը,  արաբական աշխարհը և Հունաստանը չպետք է ընկնեն այս թակարդը, զգուշացնում են թուրք վերլուծաբանները:

Հակառակ դեպքում, թուրք հանրության մոտ կառաջանա մի զգացում, որ եթե հույների և հայերի վախերը պիտի շահագործեն և որպես զենք օգտագործեն իսրայելցիներն ու ֆրանսիացիները, ապա Թուրքիան կունենա իրավունք առաջ ընկնելով կանխելու դա և կընդլայնի իր «բնական սահմանները»  Անատոլիայում, որպեսզի վերջնականապես չեզոքացնի իր առաջ կանգնած սպառնալիքները:

Այդպես եղավ 100 տարի առաջ, այդպես կլինի նաև մեր ժամանակներում, զգուշացնում են թուրքերը այսօրվա հույներին, հայերին և արաբներին:

Մնում է մենք էլ հասկանանք, որ այսօրվա Հայաստանի ամենամեծ վտանգը հենց Փաշինյանի ՔՊ-ն է, որ փորձում է կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, միֆական «դաշինք»  կնքել Ֆրանսիայի հետ և դառնալ «օրինական թիրախ»  Թուրքիայի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>