«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իշխանության 8 տարիներին ժողովուրդջանին խաբում են, ու շարունակելու են խաբել, քանի դեռ իրենց ստերին հավատացողներ կան։ Երևանի ոչ բարով քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցվելու է, այդ մասին քաղաքական որոշումը կայացված է։ Քաղաքական որոշումներ են կայացված նաև Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, անջատման միջոցով Արցախի փրկության, Երևանի ղռերում ակադեմիական քաղաքի կառուցման, Հյուսիս-Հարավի գործարկման, 5 տարում 15 ջրամբարի կառուցման, տնտեսական հեղափոխության, ՀԴՄ-ների դիկտատուրայի, Մարս թռչելու ծրագրում Հայաստանի ներգրավվածության և այլնի մասին։ 8 տարի շարունակ ստի, խաբեության հոպոպի փոշի են լցնում հայաստանցիների գլխներին։ Իրականում Հայաստանի ժողովուրդը կայացրել է ստախոս , հողատու, ապազգային կոռումպացվածներին իշխանությունից վտարելու քաղաքական որոշումը։ Որոշման հրապարակումը՝ հունիսի 7-ին»։

