Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել են Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Մակրոնի հետ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է այցելել նաև Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

