Իրական «հիբրիդային հարձակումը» Հայաստանի ընտրողների ազատ կամարտահայտության վրա սա է
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները։
«Հայաստանն ինքնուրույն է կայացնում իր որոշումները. ընդամենը մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են։ Իհարկե, եվրոպական հեռանկարի հարցը օրակարգում է, բայց ընտրությունը Հայաստանինն է», - Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Կալասն, ըստ էության, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կապելով Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարի հետ։
Նշենք, որ Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ բազմաթիվ վերլուծաբաններ նշել են, որ այս հավաքը Երեւանում անցկացնելով` ԵՄ-ն իր աջակցությունն է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններին։ Ըստ էության այս հայտարարությամբ Կալլասն անուղղակի կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ընտրել Փաշինյանին, եթե ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը։

