Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

«Հրապարակը» գրում է. «Միլի Մեջլիսը (խորհրդարանը) այսօր՝ մայիսի 1-ին, բանաձև է ընդունել Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ, իբր, ձեռնարկված «կանխակալ գործողությունների վերաբերյալ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Փաստաթուղթը կարդացել է փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։

Ըստ որոշման՝ Միլի Մեջլիսը (խորհրդարանը) դադարեցնում է Եվրախորհրդարանի հետ ցանկացած համագործակցություն։

Ավելին, կսկսվի Միլի Մեջլիսի անդամակցությունը «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում դադարեցնելու ընթացակարգը։

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանը ստիպված է եղել կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ, իր բնորոշմամբ, ԵԽ-ի «կողմնակալ փաստաթղթերի պատճառով, սակայն իր ջանքերի շնորհիվ 2016 թվականի սեպտեմբերին որոշում է կայացվել վերականգնել հարաբերությունները»։

«Ցավոք, վերջին 10 տարիները ցույց են տվել, որ Եվրախորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի դեմ իր կողմնակալ գործունեությունից։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնումը միայն մեծացրել է նրա գործունեությունը այս ուղղությամբ։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ չափանիշներով է իրականում գործում այս մարմինը», - նշել է խոսնակը։

Բաքվի հիստերիայի պատճառն, ըստ ամենայնի, ԵԽ երեկվա բանաձևն է, որը վերաբերում է Հայաստանի ժողովրդավարականության մարտահրավերներին և խնդիրներին, ինչպես նաև ներառում է հետևյալ պահանջները․

* Արդարություն և պատասխանատվություն հայ գերիների հարցում․ Եվրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։

* Արցախահայության իրավունքներ․ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։

Ավելի վաղ, այսօր Բաքվում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Այս դեպքում էլ դժգոհության պատճառը ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված վերոնշյալ բանաձևն է, որը, ըստ ադրբեջանական կողմի, պարունակում է «անհիմն և կողմնակալ դրույթներ Ադրբեջանի դեմ»։ Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Կույունչիչին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, իբր, «կամավոր են լքել տարածաշրջանը»։

Բաքուն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների հեռանկարների վրա։

Սա երիցս վկայում է այն մասին, որ Ալիևյան հայատյաց, բռնապետական և ցեղասպան ռեժիմն իրականում ոչ մի համակեցություն ու խաղաղություն էլ չի ցանկանում Հայաստանի ու հայերի հետ՝ որքան էլ այդ մասին համոզեն, երդվեն, պնդեն նրանց հայաստանյան խամաճիկ դաշնակիցները։

Արդարությունից, արդար խաղաղությունից խուսափելու համար, սակայն, Եվրոպան պետք է ավելի հեռուն գնա և ավելի մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա․ դրա առիթն էլ կա՝ մայիսի 4-5-ը Երևանում նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Անկախ նրանից, Ալիևն ու Էրդողանը կընդունեն Փաշինյանի հրավերը և կմասնակցեն այդ միջոցառմանը, թե ոչ՝ ճշմարտության ձայնն ավելի բարձր ու վճռական պիտի հնչի, հատկապես՝ միացյալ Եվրոպան և հավաքական Արևմուտքը սեփական հեղինակության բարձրացման խնդիր ունեն նույն՝ արցախահայության նկատմամբ իրենց հանցավոր անտարբերության և այս դեպքում այո՝ կանխակալ քաղաքականության պատճառով։

Կարևոր հավելում․ ԵԽ բանաձևը կարևոր ազդակ է Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի նախաշեմին․ հայաստանյան ընդդիմադիրների և միջազգային հայտնի իրավապաշտպանների կոչերը կարծես տեղ են հասնում, սպասենք․․․»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>