Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ)
Ճապոնիայից մինչև Իտալիա ու Մոլդովա: Գագիկ Ծառուկյանը տարբեր երկրներից, մարզական հեղինակավոր կառույցներից ու ֆեդերացիաներից շարունակում է շնորհավորանքներ ստանալ Եվրասիական մարզական համագործակցության միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նրանք վստահ են, որ նոր ձևաչափով գործակցությունը ՀԱՕԿ նախագահի հետ արդյունավետ է լինելու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում:

