Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
5
5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Պատերազմ Արցախում
Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից

«Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել

Կառավարությունն ապրիլի 30–ի նիստում, ինչպես հաղորդում է News.am-ը, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 135 աշխատատեղ՝ 264 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 155-ի՝ 315 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270 մլն դրամ։

Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։

Նշենք, որ «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։
--
Հավելենք ու հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը այն գործարարն է, ում անունը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնվում էր Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, հատկապես՝ 2010-2018 թվականներին, բացառապես բացասական շեշտադրումներով, այդ թվում՝ շաքարավազի և այլ արտոնությունների վերաբերյալ: 
Բայց Սամվել Ալեքսանյանը հիմա Փաշինյանի իշխանության «օլիգարխն» է, հետևաբար, հիմա էլ Փաշինյանն է նրան պատկանող բիզնեսներին արտոնություններ տալիս՝ այլ գործարարների դնելով անհավասար մրցակցային պայմաններում: «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. սուպերմարկետների, ֆաբրիկաների, առևտրի և սպասարկման այլ բիզնեսների տերը, եթե հիմնվենք կառավարության որոշման վրա, մի 750 հազար դոլար չունի՝ Հայաստանին մաքսատուրք վճարելու համար, Փաշինյանի տված արտոնությանն է կարոտ մնացել: Տեսեք-տեսեք, 2 տարվա մեջ 20 հատ նոր աշխատատեղ է ստեղծելու... 
Դե, այս արտոնությունները, իհարկե, ոչ մի կերպ կոռուպցիոն ռիսկով չեն: Չէ՞ որ Փաշինյանը ասել է, որ՝ «կոռուպցիա չկա»:
Մանավանդ, ընտրությունների նախօրեին... սա «բիրիքով» ձայներ «առնելու» տպավորություն է թողնում: Ենթադրաբար՝ Ալեքսանյանը իրենից կախում ունեցողներին պարտադրելու է Փաշինյանին «ձայն տալ», Փաշինյանն էլ Ալեքսանյանին դրա դիմաց 270 միլիոն դրամի արտոնությո՞ւն է տալիս: Իսկ ի՞նչ վատ վարկած է: 


 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>