«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման, քանդման առթիվ ասել է, որ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում։ Ինչ-որ բան չի անում, մշակութային հանցագործություն, բարբարոսություն է անում։ Դրա համա՞ր են նախագահ Վահագն Խաչատուրյանը և մյուսները շնորհակալություն հայտնում Իլհամ Ալիևին։ Մինչև 2020 թվականը «Արցախը Հայաստան է և վերջ» էինք գոռում, Աղդամը համարում ձեր հայրենիքը, 2020 թվականին կոչ անում գնալ կռվել, զոհվել Արցախի համար, որպեսզի 2026 թվականին արդարացնեք Ստեփանակերտում մայր եկեղեցու քանդումը։ Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին»:

