Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը
5-րդ ալիքի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:
Ըստ ալիքի՝ ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ:
Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չի հաջողվում մեկնաբանություն ստանալ:

