Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում զետեղել է փաշինյանական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի Հավերժության տաճարի մույթերը «վերանորոգելու» անվան տակ այլանդակելու մասին վկայող լուսանկարներ ու գրել.
«Վանդալիզմը հենց այս տեսքն ունի։
«Վանդալիզմը հենց այս տեսքն ունի։
Հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում,
նույնիսկ անզեն և ոչ պրոֆեսիոնալ աչքով է ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը,
աղավաղել և անդառնալի վնաս հասցրել հուշարձանի ճարտարապետական հեղինակային հղացմանը, քարերի շարվածքին,
քարերի գույների անհամապատասխանություն, կցակարեր․․․
կարկատան ու փինաչիություն,
փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում։
Սա հանցագործություն է․․․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․․․
Ո՞նց կարել է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը, ո՞նց․․․ ինչին կպաք՝ աղետ․․․
Ո՞ւր է հեղինակային հսկողությունը․․․ Ո՞նց կարելի է ընդունել այս որակի կատարումը․․․
հ․գ․ Ու դեռ փորձում է իրեն հոգեհարազատ լեզվով ժողովրդին մոլորեցնել, թե «իրեք մանեթնոց» լաց․․․»:

