Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ Սոցցանցի իր էջում նա գրառում է արել՝ նշելով․
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ գնացին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաիմաստալից փորձառություններից մեկն էր և խորացրեց իմ կապը արմատներիս հետ՝ կապ, որը ես զգում եմ ամեն օր։ Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապող մարդկանց համար, որ նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը աննկատ չմնա», - գրել է նա։ Նա հրապարակել է Հայաստան այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարներ։
Աղբյեւր` News.am

