Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պատերազմ Արցախում
ՏԻՄ «ընտրությունների» մասնակցության արդյունքները Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է Ողբերգական ավտովթարի հետևանքով մшhшցել է նաև ընտանիքի երեխաներից մեկը ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Փաշինյանական իշխանության իսկական դեմքը. օրվա կադրը Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք. «Անկախ դիտորդ» Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Իրանը հայտարարել է Բանդար-Աբասի վրա ամերիկյան Lucas անօդաչուի ոչնչացման մասին «Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Ադրբեջանին՝ հրետանային համակարգեր և համատեղ գործարան, Հայաստանին՝ Skyfox-ներ․ Չեխիայի ռազմական «խաղը» Երևանի և Բաքվի միջև Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները Բեմական փայլ և քաղաքական խառնարան. «Մանկական Եվրատեսիլի» մեծական դեմքերը Նարեն հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հրшզենի գործադրմամբ վիճաբանություն Երևամում Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես» Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Իր քարոզում Հայրը Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը մեզ համար վշտի թանգարան չէ՝ ամեն տարի հավաքվելու, հիշելու և այդպես մոռանալու։ Նրանք պարզապես պատմության մեջ զոհեր չեղան, նրանք վկաներ են։ Այսօր նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատքի վկայության առջև, որվհետև նրանք ընտրեցին հավատքը»։
Հայր Գարեգինն ընդգծեց, որ նահատակների կյանքի մեջ բացահայտվեց հավատքը, որը հնարավոր չէր որևէ կերպ մարել, բացահայտվեց սերը, որը որևէ կերպ չվերածվեց ատելության, բացահայտվեց հույսը, որը ոչ մի կայսրություն չկարողացավ ջնջել։
«Մեր նահատակները չեն իմացել՝ ինչ է լինելու եկեղեցու ապագան, չեն իմացել, որ այսօր վերապրած սերունդներ են ունենալու, վերակառուցված եկեղեցիներ են ունենալու, եկեղեցին զարգանալու է, հավատքի մեջ զորանալու է, չեն իմացել, բայց նրանք, մահվան դռան առջև, ընդունել են Քրիստոսի այն խոսքը, որ Ես եմ կյանքը։ Այո՛, Քրիստոս է իրական կյանքը և Քրիստոսի մեջ է իրական կյանքը։ Ու այդ վստահությամբ է, որ նրանք ընդունեցին նահատակության պսակը», - ասաց պատարագիչ Հայր Սուրբը՝ հավելելով, որ սուրբ նահատակների առաքելությունը մեզ զորացնելն է մեր քրիստոնեական կյանքի ու հավատքի մեջ։
Վերջում Գարեգին վարդապետը մաղթեց, որ տառապանքի և նահատակության ճանապարհով անցած սրբերի օրինակը հավատավոր հայորդիների կյանքում դառնա իրական վկայություն, որպեսզի երբեք չվհատվեն և չհուսահատվեն, այլ ընդունելով Քրիստոսի հավատքը՝ Նրան միշտ փառք և երկրպագություն մատուցեն։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>