ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը
ՔՊ-ին ու Փաշինյանին սպասարկող, բայց չգիտես ինչու՝ հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող, այսպես կոդված՝ «Հանրային հեռուստատեսությունը» չի ցուցադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Ուղիղ եթերի կադրում երևում է, որ հոգևորականներ են իջնում դեպի Անմար կրակը, իսկ մինչ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևալը, եթերում հայտնվում է Հանրայինի հաղորդավարը։

