Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

«Մարտի 1»-ի հետ կապված տարբեր հարցադրումներ կան: Դե իսկ գնահատականների պակաս չկա. հնչել են ու դեռ կհնչեն, ինչը բնական է:

Ունենք «Մարտի 1»-ով իրականում մտահոգվածներ և ողբերգությունն այդ առևտրականացնողներ:

Ունենք «Մարտի 1»-ից անմիջապես տուժածներ ու տուժողների հարազատներ, ինչպես նաև «Մարտի 1»-ի շահառուներ:

Ունենք թեման շահարկողներ և թեման փակողներ:

Ունենք կոկորդիլոսի արցունքներ թափողներ (վերջերս իշխանությունն էլ է միացել այդ գործընթացին) և լուռ սգացողներ:

Ունենք նաև անտարբերներ:

Ո՞ւմ էր ձեռնտու և ո՞վ էր մեղավոր

Հին ժամանակներից էր դեռևս հայտնի, որ նման դեպքերում տալիս էին «Ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը: Այս առումով մեզ մոտ ամեն ինչ, կարծես, հայտնի է, սակայն իրավական գնահատականի ակնկալիք ունենալը միամտություն է. չափից դուրս մեծ շրջանակ է ներգրավված «Մարտի 1»-ի մեջ և չափից դուրս մեծ բան է դրված քաղաքական «խաղասեղանին»: Այնպես որ զուտ իրավական առումով բաց է մնում նաև «Ո՞վ էր մեղավոր» հարցը:

«Մարտի 1»-ը շատ ավելի խորքային դիտարկելու և հետևություններ անելու համար հանրությանը պետք է վերը նշված հարցերից զատ հետաքրքրի նաև այլ՝ շատ ավելի կարևոր հարց:

Ո՞րն էր պատճառը

«Մարտի 1»-ի պես ողբերգությունները նախևառաջ կարիք ունեն քաղաքագիտական գնահատականի: Մասնագիտական առումով պետք է նախ պատճառը գտնես, որ հետո հետևանքների մասին ճիշտ խոսես: Մեզանում այս առումով գերիշխողը սուբյեկտիվիզմն է: Հնչող գնահատականից արդեն կարելի է հստակ եզրակացնել, թե որ քաղաքական ճամբարն է ներկայացնում գնահատողը կամ որ ճամբարից է ուղղորդվում այս կամ այն վերլուծաբան կոչվածը, կամ էլ՝ հոդվածագիրը:

Մենք ուզում ենք վեր կանգնել այս կոնյունկտուրայից ու առաջարկում ենք գնալ այլ ճանապարհով:

Քաղաքական ու քաղաքագիտական հնարավորինս օբյեկտիվ գնահատականը մեզ բոլորիս պետք է՝ հետագայում նոր «Մարտի 1»-երից խուսափելու և արդիական պետություն կառուցելու համար: Հետևաբար՝ պետք է քննության առարկա դարձնել պատճառը (կամ պատճառները):

Շատ է խոսվում այն մասին, որ ոչ լեգիտիմ ընտրություններն էին պատճառը, որ տեղի ունեցավ ընդվզում: Ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է չկայացած ընտրական համակարգին:

Ի դեպ, 2008-ին տեղի ունեցածն առաջին հետընտրական ընդվզումը չէր: Հայաստանում մշտապես քաղաքական, այսինքն՝ իշխանության հարց որոշող, ընտրություն է համարվել նախագահականը և 1996-ից հետո (բացառությամբ 1998թ. նախագահական ընտրությունների, երբ գործող իշխանության հիմնական մրցակիցը որևէ հետընտրական քայլի չգնաց (անգամ ՍԴ չդիմեց) ու հետագայում դաշինք կազմեց իշխանության հետ) մշտապես ունեցել ենք հետընտրական զարգացումներ փողոցում:

Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է հետընտրական զարգացումների լինելով կամ չլինելով, ապա կստացվի, որ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները լեգիտիմ էին, քանզի հետընտրական փողոցային զարգացումներ չեղան (սրան գումարած՝ խորհրդարանում հայտնված նոմինալ ընդդիմադիր ուժերը կրքոտ պաշտպանում էին ընտրությունների լեգիտիմության մասին ՀՀԿ-ի պնդումները): Բայց իրականությունն այն է, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով, թերևս, ամենա ոչ լեգիտիմ ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ընտրակաշառքն իր մասշտաբներով գերազանցեց բոլոր նախորդ ընտրություններին բաժանված փողերի հանրագումարը: Բացի այդ՝ «ռեյտինգային» ընտրակարգով ապաքաղաքականացվել էին ընտրությունները, ինչը ոչ լեգիտիմության թիվ մեկ հատկանիշն է: Հանրային ընդվզում հենց ընտրությունների ապաքաղաքականացման հետևանքով չեղավ:

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Լեգտիմության թեմային արժե այլ տեսանկյունից մոտենալ:

Հնարավո՞ր են արդյոք Հայաստանում լեգիտիմ ընտրություններ: Հնարավո՞ր է արդյոք ընտրությունների միջոցով իշխանափոխություն: Հնարավո՞ր է արդյոք դրական արդյունքով քաղաքական խաղ բոլոր մասնակիցների համար: Այս երեք հարցերի պատասխանն է՝ «ո՛չ»: Գոնե այս պահի դրությամբ ու տեսանելի ապագայում այդպես է:

Քանի դեռ Հայաստանում կա սեփականության լեգիտիմության սուր դեֆիցիտ, քանի դեռ կա սեփականության մեծ վերաբաշխման հնարավորություն, քանի դեռ հանրության մեծ մասն աղքատ է ու չի կարողանում տնտեսական կյանքի լիիրավ բաժնետեր դառնալ, քաղաքական վերնաշենքում ոչ լեգիտիմությունը խրոնիկ բնույթ է կրելու և իշխանությունից դուրս գտնվող որևէ սուբյեկտ չի կարողանալու իշխանություն վերցնել ընտրությունների միջոցով: Ասել է թե՝ սեփականության լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում գործելու է «Իշխանության մուտքը միայն ներսի կողմից է» բանաձևը:

Իշխանական համակարգից դուրս գտնվողների համար իշխանության գալու միայն ցնցումային տարբերակն է թողնված: Իշխանություններն այդպես չեն ուզել, բայց այդպես է ստացվել: Իսկ դա վտանգավոր է բոլորի համար:

88-ի շարժումից և անկախության ձեռքբերումից հետո հանրությունը կամաց-կամաց թուլացավ և քաղաքական իմաստով զիջեց իր ընտրական իրավունքը: Ընտրությունները վերածվեցին ռեսուրսային մրցապայքարի, որի դեպքում բնականաբար թույլ կողմը պետք է պարտվեր: Ու պարտվում է: Պարտվում է՝ ծանր գին վճարելով:

Հիմա նախագահական ընտրությունները վերացրել են, քաղաքական կյանքը հնարավորինս ապաքաղաքականացվել է (ԱԺ-ի կողմից «պետության գլուխ» նախագահի ընտրությունն ապաքաղաքականացման վառ դրսևորումներից է) ու իշխանություններն արտաքուստ ապահովագրվել են փողոցային զարգացումներից, բայց դրանով խնդիրները ոչ թե լուծվել են, այլ լուծումները հետաձգվել են: Իսկ հետաձգումն է՛լ ավելի մեծ պայթյունի պոտենցիալ է պարունակում իր մեջ, եթե բան չփոխվի:

Հայաստանյան քաղաքական կուլտուրայի առանձնահատկությունները

Լեգիտիմ ու ժողովրդավարական քաղաքական հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ հասարակություն: Մյուս կողմից էլ՝ տնտեսական կյանքի բարելավման համար անհրաժեշտ են քաղաքական բարեփոխումներ: Այլ կերպ ասած՝ քաղաքական վերնաշենքի որակը պայմանավորված է տնտեսական բազիսով, իսկ վերջինս էլ ֆունկցիա է քաղաքական վերնաշենքում ընդունված որոշումներից: Ստացվում է փակ շրջան: Այդ շրջանը մեզանում դարձել է արատավոր:

Իշխանավորներն առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն», իսկ հակաիշխանական բևեռը՝ «Հիմա կամ երբեք» կարգախոսով: Սրանք, ինչպես հասկանում եք, փոխբացառող ու բախումնածին կարգախոսներ են: Արդյունքում՝ ունենում ենք «Ամեն ինչ կամ ոչինչ» այն առումով, որ ընտրական կոչված պայքարի արդյունքում հաղթող կողմը վերցնում է ամեն ինչ, իսկ պարտվող կողմը ստանում է ոչինչ: Սա՛ է մեր քաղաքական կուլտուրայի բնութագրիչը:

Իշխանությունը չի ուզում «դրսի» ուժին «աթոռ» զիջել, քանզի մտավախություն (ոչ անհիման) ունի սեփականության (լայն իմաստով) կորստի հետ կապված: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ գործ ունենք «մահապարտ» իշխանության հետ, որն ամեն ինչի պատրաստ է՝ հանուն սեփականության պաշտպանության ու այդ գործի մեջ է ներքաշում գրեթե ողջ պետական համակարգը: Ու քանի որ ոչինչ չի միավորում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը, ուստի մի կողմից ստանում ենք վախի ազդեցության տակ գերմոտիվացված իշխանական թև և ռեսուրսներով զգալիորեն թույլ հանրություն, որը պարբերաբար փոխում է իր քաղաքական գործիքներին (ընդդիմության առաջնորդին), որպեսզի, մեծ հաշվով, սեփականության վերաբաշխման գնա:

Հայաստանի տիպի երկրներում իշխանափոխությունը դրսից կնշանակի առաջին հերթին սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում, ինչը կանխորոշում է բախումնային սցենարն ընտրական գործընթացներում:

Եթե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո փողոցային զարգացումներ չեղան, ապա դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: Հետընտարական զարգացումների բացակայությունը դուռ է բացում ոչ ստանդարտ քայլերի՝ ֆորսմաժորային զարգացումների համար ու կամաց-կամաց սա էլ է դառնում հայաստանյան քաղաքական կուլտուրայի մի մաս:

Շատ վատ է, իհարկե, երբ «Մարտի 1» է լինում, բայց է՛լ ավելի վատ է, երբ հանրային դիմադրությունը զրոյանում է ու մարդիկ պարզապես հեռանում են Հայաստանից (անկախությունից հետո ավելի քան 1 միլիոն մարդ է հեռացել ՀՀ-ից): Այս առումով տեղին է հիշեցնելը, որ իշխանությունները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով գոհունակություն էին հայտնում արտագաղթի պահով:

«Բա մնան այստեղ հեղափոխությո՞ւն անեն»,- կեսկատակ բարձրաձայնում էր օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տ. Սարգսյանը:

Ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական քաղաքական կուլտուրան

Քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է դնել իշխանության խնդիր: Երբ մեզ մոտ ամենաբարձր մակարդակով կոչ է արվում չքաղաքականացնել քաղաքականությունը, իրականում կոչ է արվում չդնել իշխանության հարց: Մնացածը դեմագոգիա է:

Իշխանության հետ կապված հարաբերություններն ունեն 3 շերտ՝

-ինչպես գալ իշխանության,

-ինչպես պահել իշխանությունը,

-ինչպես հանձնել իշխանությունը:

Ահա այս երեք շերտերը վերլուծելով կարող ենք գնահատել, թե արդյոք գործ ունենք ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ ժողովրդավարական քաղաքական կուլտուրայի հետ:

Մեզ մոտ ընտրությունների արդյունքները վիճահարույց են համարվել սկսած 1995 թվականից: Այսինքն այն պահից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն պետական սեփականությունը գտել էր կամ գտնում էր իր մասնավոր տերերին: Տերեր, ովքեր քաղաքական իշխանությունն էին ներկայացնում, կամ էլ՝ կից էին իշխանությանը (խոսքը խոշորների մասին է):

Բնական է, որ սեփականաշնորհման գործընթացը հանրային ցածր լեգիտիմություն ուներ, քանզի արդյունքներից դժգոհ էին շատերը: Սովետական հավասարություն (երբ բոլորը հավասարապես հարուստ չեն) տեսած հանրության համար անսովոր ու անընդունելի էր անկախության բերած ճչացող անհավասարությունը, հատկապես երբ 1988-ից ձևավորված սպասումները հեքիաթային մակարդակի վրա էին:

Ասել, որ հնարավոր էր իդեալական ու բացարձակ արդար եղանակով պետական սեփականությունից անցում կատարել խառը սեփականության ձևերով տնտեսական հարաբերությունների, սխալ կլինի: Բայց մյուս կողմից էլ տնտեսական բարեփոխումների տեմպն ու որակը կարող էին այլ լինել: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների համադրությունն էլ հետագայում ձևավորեց քաղաքական խաղի կանոնը:

Ընտրական գործընթացն այս պայմաններում դարձավ ընտրակեղծիքի միջոցառում: Իշխանություն պահելը՝ ուժի և փողի ցուցադրություն:

Ինչ վերաբերում է իշխանությունը հանձնելուն, ապա ընտրական գործընթացների միջոցով «դրսի» ուժին երբեք չի հաջողվել վերցնել պետության ղեկը, այսինքն՝ ժողովրդավարական խաղի կանոններին հարիր իշխանափոխություն Հայաստանում երբեք չի եղել: Իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել «ներսում»՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:

Իշխանություն հանձնելու ժողովրդավարական կուլտուրա մեզանում չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ձևավորել նոր տնտեսաքաղաքական վերնախավ, որը ունակ կլինի պատասխանել մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Նոր որակի քաղաքական դաշտ և պետություն կառուցելը կդառնա այն երաշխիքը, որ նոր «Մարտի 1»-եր չլինեն, ու մենք գնանք զարգացման ճանապարհով:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>