Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան
«Մեր նկատմամբ կա քաղաքական սևեռվածություն, ուղիղ հետապնդումներ։ Այդ պատճառով մեկ անգամ անիմաստ տեղը հայտնվել էինք բանտում»,- Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ ընթացող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործով դատալսումներին ասաց Սամսոնյանը։
Նա նշեց, որ իրենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ են, այլ մարդիկ են, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում։
Վազգեն Սաղաթելյանն ասաց, որ իրենք պատասխանել են այն խոսքերին, ինչն ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցվել է քրեական վարույթ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Աղբյուրը` Panorama.am

