Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ)
ՔՊ-ն Վաղարշապատում ոտք ու ձեռք է ընկել․ էլ չգիտի, թե ինչ ձևով խաբի ու քվե գողանա ընտրողներից։
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ Արգավանդից քերված ասֆալտն էին բերել, լցրել փողոցները։
Հիմա էլ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ են նախընտրական «շեբեն» լցրել Էջմիածնի Տերյան թաղամասում։
Ընտրակաշառքը հո պոզով-պոչո՞վ չի լինում․ բյուջեի հաշվին՝ օրենքը ոտնահարելով, քվե են մուրում, ու դե պարզ է՝ իրենք իրենց էլ չեն բռնի ու քրեական գործ հարուցի։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

