Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը
Հաշվարկման նոր բանաձև և գույքահարկի նվազում․ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։
ՆԳՆ–ից ն հայտնում են, որ Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։
Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։
Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․
Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝
մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի,
251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է երկու մասով.
առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։
Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։

