Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է
Գյումրիից Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը:
Նրանք մասնակցել են Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը և նախապատրաստվում են երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսված «Վարչաբենդին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը նույն կառավարական առանձնատնից տեսանյութ էր տարածել, թե ավարտվել է իր և Նիկոլ Փաշինյանի համատեղ քաղաքացիական ամուսնությունը և ինքը վերադարձնում է բոլոր թանկարժեք զարդերը, որպես պաշտոնական ստացված նվերներ և վստահեցնում էր, որ իր մեջքի հետևում երևացող բազմաթիվ մեծ տուփերում թանկարժեք շորեր ու կոշիկներ չեն (որոնք վերջին տարիներին պարբերաբար ֆիքսում էին լրատվամիջոցները), այլ իր սովորական իրերն են և ընդհանրապես իրենք այս ընթացքում ամենևին չեն հարստացել և ինքը գնում է վարձով ապրելու։

